Հարավային Կորեայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել
Աշխարհ
Այսօր Հարավային Կորեայի խորհրդարանի նախագահ Պակ Հի Տեն հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Չնայած որ նա չի հաստատել իրեն ներկայացված մեղադրանքների ճշմարտացիությունը, հրաժարականի մասին իր կարճ հայտարարության մեջ նա նշել է հետևյալը. «Խնդրում եմ ողջ պատասխանատվությունը թողնել ինձ վրա»:
Պակ Հի Տեն մեղադրվում է կաշառք տալու միջոցով երկրի Մեծ ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելու մեջ, հաղորդում է «Интерфакс»-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ