Պակիստանում երկրաշարժի զոհերի քանակը գերազանցել է 200-ը
Մերձավոր Արևելք
Պակիստանում տեղի ունեցած խոշոր երկրաշարժի արդյունքում զոհերի քանակը գերազանցել է 200-ի սահմանը. սեպտեմբերի 25-ին գրում է Reuters-ը` հղում կատարելով Բելուջիսթան լեռնային նահանգից ստացված պաշտոնական տվյալներին:
Պաշտոնյաների կողմից հաստատած տվյալներով` նվազագույնը 373 մարդ վիրավոր է:
Տարերային աղետի հետևանքով ավերվել է շինությունների 90%-ը:
Նշենք, որ հզոր երկրաշաչժը տեղի էր ունեցել նախօրեին: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տեղեկություների համաձայն` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.8 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցումներ զգացվել են նաև Կարաչիում և Հնդկաստանի Հայդարաբադ ու Դելի քաղաքներում:
Ստորգետնյա ցնցումների արդյունքում Արաբական ծովում` պակիստանական Հվադար քաղաքի մոտակայքում, ծովի ջրերից կղզի է դուրս եկել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան