Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մտել է Ռուսաստան
Բլոգոսֆերա
Երջանիկ Աբգարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ինչպես երեւում է, Պուտինի ռուսական ավազակապետական վարչախումբը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում արդեն կերել է իր նավթագազային ստաբիլիզացիոն ֆոնդի ահռելի ֆինանսական միջոցները: Եթե չեմ սխալվում` 2005-ից հետո առաջին անգամ 2014-ի բյուջեն կազմավորվել է պակասուրդով (դեֆիցիտով), արդեն հիմնավորապես վերանայվում եւ կրճատվում են 2014-2020թթ. զարգացման անխտիր բոլոր ոլորտների ծրագրերը, արդեն ընթացքի մեջ են հարկային բեռի հետագա ծանրացումը եւ ապրանքների ու ծառայությունների թանկացումը: Ակնհայտ է` համաշխարհային տնտեսական ճգնաժամը հինգ տարի ուշացումով մտել է Ռուսաստան եւ «մեր» փահլեւան ՍՍ-ի կողմնորոշումը դեպի անդունդ գնացող Ռուսաստան` «ճիշտ» ժամանակին էր»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող