Երևանում կտեղադրվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը
Բլոգոսֆերա
Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սեպտեմբերի 28-ին` ժամը` 11:00-ին, Լենինգրադյան 52 հասցեում կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը:
2004թ. փետրվարի 19-ին քաղաքակիրթ հանրությունը ցնցվեց, երբ Բուդապեշտւմ ադրբեջանցի տականքը գիշերով, քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Մեր ազգը ծնում է հորոսներ, ինչպիսին էր Գուրգեն Մարգարյանը, ով սպանվեց հայ լինելու համար: Նա պրոֆեսիոնալ սպա էր և բարձր էր պահում հայ մարդու , հայ զինվորի պատիվը: Սեպտեմբերի 11-ին կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը, որը կրկին անգամ բոլորին և միջազգային հանրությանն ի ցույց կդնի ադրբեջանցու նողկալի տեսակն ու հայի' քաջ, անկոտրուն, վճռական, պահանջատեր ու արդար դատավճիռ իրականացնող ազգի տեսակը:
Հ.Գ. Լինենք միասնական և սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին ներկա գտնվենք այս կարևոր արարողությանը»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող