«Ցավալին այն է, որ Զարուհի Փոստանջյանի դեպքից հետո ԱԳ նախարարը լռում է»
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ցավում եմ Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածի համար: Կզանգեմ իրեն, անձամբ կհայտնեմ քաջալերանքս:
Սակայն այս ամենի մեջ կա ուշացած ու երևի ծիծաղելի արթնացում: Քեզ, քո հարազատ ու հայրենի երկրում, օդանավակայանում դիմավորում ու ճանապարհում են ռուս սահմանապահները, քեզ հետ վարվում են ստորաբար, վիրավորում քո ազգային արժանապատվությունը...
Քո երկրում դու պահում ես ռուսական զինված ուժերի ներկայացուցիչներին՝ զրկելով քո թոշակառուին, քո մտավորականին, քո բժշկին...
Դու և քո իշխանությունները չեն բողոքում, երբ Շիրակի մարզում անմեղ երեխաներ են զոհվում ռուսական բանակի անփութության հետևանքով, դու կուլ ես տալիս քո քաղաքացուն Մոսկվայի դատարանում հասցրած վիրավորանքը, դու քեզ զգում ես կռացած ռուսի առջև...
Ու նա, այդ հափռգած անասունն, արդեն իրեն քո երկրի տերն է զգում, ձեռք բարձրացնում անգամ քո պատգամավորի վրա...
Ու ցավալին այն է, որ այս դեպքից հետո մեր իշխանությունները լռում են, մեր արտգործնախարարը լռում է, ԱԺ նախագահը լռում է...
Պատգամավորներից միայն Նիկոլ Փաշինյանն է արժանապատվորեն ձայն հանում...
Տխուր է, վիրավորական է, քանի որ սա Մաքսային միության առաջին ուրվականն է...»։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող