Լեդի Գագան որոշել է հղիանալ անծանոթից
ԱՄՆ
Հայտնի երգչուհի Լեդի Գագան որոշել է մայր դառնալ։ Նրա խոսքերով՝ ինքն այս որոշումը կայացրել է՝ ոգևորվելով իր գործընկերուհի Բեյոնսեի օրինակից։ Սակայն էպոտաժային երգչուհին չի ցանկանում դա անել ավանդական ճանապարհով։ Նա որոշել է երեխա ունենալ ոչ թե իր զուգընկերոջից, այլ մի անծանոթ իտալացուց։ Այս մասին է հայտնում uznayvse.ru կայքը՝ հղում անելով իսպանական այն ռադիոկայանին, որի եթերից երգչուհին հայտարարել է այս մասին։
Գագան ուզում է, որ իր երեխայի հայրը լինի Սիցիլիա կղզուց, քանի որ նրա հայրը նույնպես սիցիլիացի է՝ Նասո գյուղից։ Լուրեր են շրջանառվում, որ երգչուհին այս առումով արդեն խորհրդակցել է արհեստական բեղմնավորման հայտնի իտալացի մասնագետ Սեվերինո Անտինորիի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)