«Փոստանջյանի հետ կապված միջադեպի համար կարելի է դիմել Հայաստանում գործող ռուսական զինվորական քննչական մարմնին»
Բլոգոսֆերա
Էդմոն Մարուքյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպը բացի ԴԱՏԱՊԱՐՏԵԼԸ ուզում եմ նաև հիշեցնել, որ Հայաստանում գործում է ռուսական զինվորական քննչական մարմին, դատախազություն և դատարան, որտեղ քննվում են ռուս զինվորականների գործերը: Ժամանակին, որպես փաստաբան Գյումրիում տեղակայված ռուսական դատարանում մասնակցել եմ մի քանի գործերով որպես պաշտպան: Հետևաբար չեմ բացառում, որ միջադեպի մասնակից զինվորականների գործողություններին իրավական գնահատական տալու հարցը փոխանցվի վերևում նշված մարմինների քննությանը»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող