Քլինթ Իսթվուդը խնդրել է իրեն չներքաշել քաղաքականության մեջ
ԱՄՆ
Քլինթ Իսթվուդը նկարահանվել է «Քրայսլեր» (Chrysler) ընկերության գովազդային հոլովակում, որում հանդես է եկել հայրենասիրական խոսքով։ Սա շատերի կողմից ընկալվել է իբրև քաղաքական ինչ–որ ուժերի համար ծրագրված քարոզչություն։ Ինչպես հաղորդում է «The Hollywood Reporter»-ը, հայտնի կինոդերասանն ու ռեժիսորը հայտարարել է, որ իր արտասանած խոսքը ոչ մի առնչություն չունի որևէ քաղաքական կուսակցության կամ ուժի ծրագրերի հետ, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգի հետ, որը հարկային դաշտում ընդառաջել է մեքենաշինության ոլորտի հսկաներին։
«Ընդունեք իմ ելույթն ուղղակի իբրև ամերիկացու կարծիք, որը մտահոգված է աշխատատեղերի ավելացման անհրաժեշտությամբ։ Ես կարծում եմ բոլոր քաղաքական գործիչները, անկախ իրենց դիրքորոշումից, կհամաձայնվեն դրա հետ»,– հայտարարել է Իսթվուդը։
Նշենք նաև, որ կինոդերասանը հայտնել է, որ գովազդի համար «Քրայսլեր» ընկերությունից ստացած գումարը նա փոխանցել է բարեգործական կազմակերպություններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)