Կայլի Մինոգին մոլագար է հետապնդում
Աշխարհ
Հայտնի ավստրալացի երգչուհի Կայլի Մինոգը (Kylie Minogue) ստիպված է եղել դիմել ոստիկանություն այն բանից հետո, երբ սպառնալիքներ պարունակող մեծ քանակությամբ էլեկտրոնային հաղորդագրություններ է ստացել ոմն մոլագարից։
43-ամյա աստղն այդ հաղորդագրությունները ստացել է Թվիթերի իր էջում, որոնցում մոլագարը սպառնացել է Կայլիի հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառել։ Այս կապակցությամբ «The Telegraph» հայտնի պարբերականի թղթակիցները նույնիսկ կատակել են՝ գրելով, թե երգչուհու թվիթերյան էջն ունի մոտ 1 մլն «հետևորդ» և բավականին տարօրինակ է, որ դրանց մեջ գտնվել է ընդամենը մեկ մոլագար։
Սակայն, Կայլին խիստ անհանգստացած է, ինչի մասին գրել է իր միկրոբլոգում։ Նրա երկրպագուները, տեղեկանալով այս մասին, իրենց աջակցությունն են հայտնել երգչուհուն, նույնիսկ խմբեր են ստեղծել սոցցանցերում՝ ի պաշտպանություն Մինոգի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ