«Չորրորդ ինքնիշկանություն». Հեղինե Բիշարյանը՝ էթիկայի հանձնաժողովի առաջին կլիենտը
Հայկական Մամուլ
Նախօրեին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին նախագիծը, որը ենթադրում է էթիկայի հանձնաժողովի ստեղծում։ Սույն նախագծի մեջ գրված է, որ պատգամավորին արգելվում է ուրիշի փոխարեն քվեարկել։ Եվ եթե նման բան տեղի ունենա, ապա էթիկայի հանձնաժողովը պետք է այդ խնդրին անդրադառնա։Ի դեպ, նախագծի համահեղինակներն են ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը եւ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը։ Այս նախագծի վերաբերյալ իր ելույթում Անահիտ Բախշյանը նշեց, որ նախագծի համահեղինակներից մեկին տեսախցիկները նկարել են ուրիշի փոխարեն քվեարկելիս, եւ այդ կադրը կա ինտերնետ կայքերից մեկում։ Պարզվեց, որ ՙկադրը «պատկանում» է օրենքի համահեղինակ Հեղինե Բիշարյանին։
Այսօր պատգամավորները միմյանց հարցնում էին՝ երբ օրենքը մտնի ուժի մեջ, արդյո՞ք այդ հանձնաժողովը կքննարկի նախագծի համահեղինակ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Բիշարյանի վարքագիծն ու արդյո՞ք նրան գոնե բարոյական պատասխանատվության կենթարկի, որպեսզի իրենք վստահ լինեն, որ օրենքը գործելու է։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ