Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք 

Շինանյութի Սերգեյը հայ քաղաքական էլիտան հարստացրեց իր նախկին «ախրանիկ» փեսայով

Քաղաքական

Lurer.com-ը շարունակում է պարբերաբար անդրադառնալ ԱԺ մեծամասնականով ընտրված պատգամավորների գործունեությանը: Ընտրատարածքների բնակիչները հստակ թվերով պետք է տեղեկացվեն, թե իրենց «ընտրյալները»` բացի ԱԺ բուֆետում սուրճ խմելուց, ինչով են զբաղվում այդ հույժ կարևոր պետական կառույցում: Դեմ չենք լինի անդրադառնալու նաև այն «ազգընտիրների» գործունեությանը, որոնց այս շարքում արդեն ներկայացրել ենք, սակայն ունեն կատարած, բայց մոռացության փոշիների տակ թաղված օրենսդրական նախաձեռնություններ՝ միտված իրենց տարածաշրջանների բնակիչների կյանքի բարելավմանը:

Հաջորդ մեծամասնականով ընտրված պատգամավորը, որն, անշուշտ, ԱԺ-ում է հայտնվել բացառապես իր բնատուր տաղանդի, աշխատասիրության և քաղաքական հարուստ կենսափորձի արդյունքում, Կարեն Բոթոյանն է: Ընթերցողների ճնշող մեծամասնությունը թերևս այդպես էլ չի կարողանա մտաբերել ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորներից մեկին, եթե չհուշենք, որ նա հայտնի «շինանյութի Սերգեյի»՝ «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանի փեսան է: Սա ամենևին չենք ասում այս երիտասարդի նյութական կարողությունների սկզբնաղբյուրն ու նրա՝ ԱԺ-ում հայտնվելու պատճառը բացահայտելու համար: Մարդը պարզ, հոդաբաշխ հայերենով բացատրել է, որ աներոջ ֆինանսական միջոցներն իրենը չեն և իր հույսը բացառապես իր հարազատ կուսակցությունն ու ժողովուրդն են: Նրա քաղաքական հավատամքը ևս ամրագրված է իր ճակատին՝ այնտեղ գրված է «Օրինաց երկիր», որի քաղխորհրդի անդամ է:

Իհարկե, շատերին կհետաքրքրի երիտասարդի կյանքի այն քանքարավոր ուղին, որը բացել է նրա ճանապարհը դեպի հայրենի Ազգային ժողով:

Ծնվել է 1983թ. ապրիլի 26-ին Ալդան քաղաքում (ՌԴ, Յակուտիայի մարզ):

2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2007թ. ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտը:

2011թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան: 2006-2009թթ. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում աշխատել է որպես տեսուչ: 2010-2012թթ. եղել է աներոջը պատկանող «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրեն: Հայրենի եզերքի ծաղկման ու զարգացման մտահոգությունը երիտասարդի քայլերն ուղղել է քաղաքական ասպարեզ, և նա 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից, որն ընդգրկում է Սևան քաղաքը և հարակից գյուղերը: Ընդգրկված է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմում:

Կարեն Բոթոյանի կենսագրության մեջ մի դրվագ, կարծես թե, բաց է մնացել: Չնայած համառ հերքումներին՝ մեր աղբյուրները պնդում են, որ մինչև «շինանյութի Սերգեյի» փեսան դառնալը, Բոթոյանը եղել է նրա անձնական թիկնապահը: Հետագայում առատաձեռն աները ջանք ու եռանդ չի խնայել՝ հայ ժողովրդի քաղաքական էլիտան հարստացնելու իր նախկին «ախրանիկ» փեսայով:

Այժմ անդրադառնանք երիտասարդ պատգամավորի բեղուն խորհրդարանական գործունեությանը:

Պարտաճանաչ պատգամավորը ոչ մի անգամ ԱԺ նիստերից չի բացակայել, փայլուն կատարել է կոճակ սեղմողի փառահեղ գործառույթը՝ 185 անգամ կողմ քվեարկելով ներկայացված օրինագծերին: Իհարկե, պատգամավորը խիզախություն է ունեցել նաև դեմ քվեարկելու, սակայն բացառապես ընդդիմադիր ուժերի ներկայացրած օրինագծերին: Իր խորհրդարանական ողջ գործունեության ընթացքում նա երկու անգամ է դեմ քվեարկել, մեկը` ՀՅԴ-ի ներկայացրած նվազագույն աշխատավարձին վերաբերվող օրինագծին, մյուսը՝ «Ժառանգության» կողմից ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությանը: Մեկ անգամ ձեռնպահ է քվեարկել, 8 անգամ ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը: Հավանաբար, Սևանը արծարծման կարոտ որևէ խնդիր չի ունեցել, որովհետև թիվ 23 ընտրատարածքի պատգամավորը երբևէ ելույթներ չի ունեցել և կառավարությանը հարցեր չի ուղղել:

Ահա այսպիսի մեծամասնական պատգամավորներ: Նրանք խորհրդարան են գնում բացառապես «ազգի մեծերի» հետ բարև-բարի լույս տալու, կերակրատաշտին առավել մոտ գտնվելու և իրենց քաղաքական կնքահայրերի անձնական ամբիցիաները բավարարելու համար:

Իրենց ֆունկցիաները չսերտած պատգամավորների «ուսուցողական շարքը» շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված