«Հայկական ժամանակ». Զինդատախազը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է
Հայկական Մամուլ
ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը դեռևս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, թեև ավելի վաղ նշվում էր, որ նա կտեղափոխվի հիվանդասենյակ, գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ևս վստահեցրել է, որ Կոստանյանը հիվանդասենյակ չի տեղափոխվում ընդամենը ավելի հանգիստ պայմաններում բուժում ստանալու համար: Բուժկենտրոնի փոխտնօրենը նշել է, որ ՀՀ զինդատախազի առողջությունը նույն կայուն վիճակում է: Ըստ նախկինում հաղորդված տեղեկությունների' նրա մոտ ախտորոշվել էր հիպերտոնիկ կրիզ, սակայն ճնշումը արագ կարգավորվել Էր: Թղթակցի հարցին այս ընթացքում զինդատախազի առողջական վիճակում առաջընթաց չի՞ նկատվել, Սիրանուշ Մարտիրոսյանը պատասխանել է, որ ետընթաց չլինելն արդեն իսկ առաջընթաց է: Թերթը նշում է, որ ՀՀ զինդատախազը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել փետրվարի 3-ին: Կոստանյանի դուրս գրվելու մասին դեռևս չի խոսվում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ