«Չորրորդ ինքնիշխանություն». Երկգլխանիների ոդիսականը խորհրդարանում
Հայկական Մամուլ
ԱԺ երեկվա նիստում քվորում չի եղել, սակայն մի քանի հանրապետականներ քվեարկել են նաեւ ուրիշների փոխարեն, ինչից հետո պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հռետորական հարց է ուղղել՝ «այստեղ երկգլխանի մարդի՞կ կան»:
Մեկնաբանելով լուրը՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Խորհրդարանում, իհարկե, երկգլխանիներ եւ չորքոտանիներ չկան: Մարդը, որպես կանոն, ունենում է մեկ գլուխ եւ երկու ոտք, եւ եթե ինչ-որ մեկը երկու կոճակ է սեղմել, ուրեմն պիտի ոչ միայն երկգլխանի լինի, այլեւ չորքոտանի: Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, որ այս միջադեպից ընդամենը մեկ օր առաջ ՀՀԿ ներկայացուցիչները հոխորտում էին, թե իրենք իրենց ուժերով էլ կարող են քվորում ապահովել, եւ տրամաբանական կլիներ, որ երեկվա նիստից առաջ այդ կուսակցությունը մոբիլիզացներ բոլոր ուժերը' դա ապացուցելու համար: Ընդ որում' ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն հենց այդպես էլ վարվել է: Պարզապես հանրապետական պատգամավորները բանի տեղ չեն դրել: Արդյունքում' մի քանի պատգամավորներ ստիպված են եղել քվորումն ապահովել ՙայլընտրանքային ճանապարհով՚: Եվ իսկապես' այդ դեպքում էլ ՀՀԿ-ի ինչի՞ն են պետք կոալիցիոն գործընկերները: Կարելի է նրանց փոխարեն մի քանի դաշնակահար ընդգրկել նախընտրական ցուցակում եւ վերջ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ