Միրզոյանն ու Դըկոտինյի ընդգծել են վերջին տարիներին համատեղ իրականացված աշխատանքի արդյունքները Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանը.Ահարոն Սահակյան Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձը Մ-17 ԱԱ․ Բաքվում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետ Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ 

«Քա՛ծ, դու Լեդի Գագան ես, վե՛ր կաց»

Բլոգոսֆերա

Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նախկին ընկերս ինձ ասում էր, որ ես երբեք հաջողության չեմ հասնի, չեմ ներկայացվի «Գրեմմի»-ին, անգամ մեկ հիթ չեմ ունենա. նա հույս ուներ, որ ես կձախողվեմ: Եվ ես ասացի նրան. «Մի օր, երբ մենք միասին չենք լինի, որեւէ տեղ դու չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց լսելու կամ տեսնելու ինձ»:
Լեդի Գագա

Առաջին` The Fame ալբոմը 2008 թ. թողարկելուց հետո չորս տարվա ընթացքում Լեդի Գագան տասներկու անգամ ներկայացվեց եւ հինգ անգամ արժանացավ ԱՄՆ Ձայնագրման ազգային ակադեմիայի հեղինակավոր «Գրեմմի» մրցանակին: 2012 թվականին էլ նրա Born This Way ալբոմն ու You and I երգն են ներկայացված «Գրեմմի»-ին երեք անվանակարգերում:

Չիրականացան Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթայի նախկին ընկերոջ նաեւ մյուս կանխատեսումները. Նյու Յորքում ծնված իտալուհին Լեդի Գագա (Lady Gaga) անունով քսանվեց տարեկանում արդեն ամենաանհավանական ռեկորդների հեղինակ է փոփ երաժշտության, նորաձեւության աշխարհում: 2010 թվականին նա «Գինեսի» գիրք մտավ Youtube- ում ամենաշատ դիտումների համար, միլիոնավոր ֆանատներ ու հետեւողներ ունի Facebook, Twitter սոցիալական ցանցերում, հիթ են նրա գրեթե բոլոր երգերը, որոնք, մեկը մյուսին հերթ չտալով, Լեդի Գագայի համար ապահովում են շքերթների առաջին հորիզոնականներն ու երաժշտական մրցանակները. դրանք արդեն 136-ն են:

Լեդի Գագայի ձեռքի դաջվածքներից մեկը 20 –րդ դարի մեծագույն բանաստեղծներից Ռայնե Մարիա Ռիլկեի խոսքերն են. «Խոստովանի'ր ինքդ քեզ ուշ գիշերով' եթե արգելված լիներ քեզ գրելը, արդյո՞ք կմեռնեիր: Փորփրի’ր հոգիդ եւ հասնելով պատասխանի արմատներին' հանդիսավոր հարցրո’ւ ինքդ քեզ. «Պիտի՞ գրեմ ես»:

Գրեթե բոլոր հարցազրույցներում Լեդի Գագան խոսում է ինչ-որ առաքելության մասին, որն իրագործելով' ինքը մի քիչ փոխում է կյանքը, նա իր երկրպագուներին անվանում է «հրեշիկներ» եւ առիթը բաց չի թողնում' կրկնելու. «Նրանք արքաներ են, նրանք թագուհիներ են»: Որքան էլ պոպուլիստական հնչեն նրա խոսքերը, թե ինքը «շնչում է իր աշխատանքով», «ապրում իր ստեղծածով եւ պատրաստ է մեռնել այն եւ իր երկրպագուներին պաշտպանելու համար», դժվար է չնկատելը, որ Փոփի արքայի մահից հետո այսօր Փոփի թագուհին է ասում երաժշտության մեջ մխիթարություն փնտրող երիտասարդներին. «Դու մենակ չես» (You are not alone): Ինտերնետի դարում (ի դեպ, սոցցանցերը գերհմտորեն օգտագործելը համարում են Լեդի Գագայի ֆենոմեններից մեկը) փառքի հասած երգչուհին, Մայքլ Ջեքսոնի խոսքերը կարծես շարունակելով, Twitter-ում իր «հրեշիկների» համար «մանիֆեստ» գրեց' հայտարարելով. «Երբ դուք միայնակ լինեք, ես էլ միայնակ կլինեմ» (When you are lonely, I will be lonely too): Մայքլ Ջեքսոնը միակը չէ, սակայն, ում Լեդի Գագային նմանեցնում են: Երգչուհին հաստատում է, որ ինքը սինթեզ է եւ սիրով պատմում, թե ումից ինչ է վերցրել, ինչ է գնահատում, ինչով' հիանում, եւ միեւնույն է, նրան չես շփոթի իր «սիրելիներից» եւ ոչ մեկի հետ:

Մինչ արեւմտյան մամուլը, մասնավորապես The Times-ը հայտարարեց, որ նոր Մադոննա է ի հայտ եկել եւ նվաճողական պատերազմներ սկսել, Լեդի Գագան արդեն հասցրել էր մատնանշել իր տեղը. «Չէի ուզի մեծամիտի տպավորություն գործել, բայց ես նպատակ ունեմ հեղափոխել փոփ երաժշտությունը: Վերջին հեղափոխությունը եղել է քսանհինգ տարի առաջ. Մադոննան էր»:

Իհարկե, Մադոննայի պես Լեդի Գագային չես անվանի նրբագեղության թագուհի. գեղեցիկ կամ սեքսուալ լինելը ամենեւին էլ փոփի նոր թագուհու առաջնահերթությունների թվում չեն: Լեդի Գագան, ում դժվար է ասել' ավելի շատ հագուստով են տեսել, թե առանց դրա, ասես խաղաքարտերը խառնելու միտք ունի նաեւ գեղեցկության ու սեքսուալության չափանիշներում: «Ես ուզում եմ' տղաները մտածեն' սեքսուա՞լ է սա, թե՞ տարօրինակ»,- մի առիթով ասել է նա: Իսկ ավելի տարօրինակ, քան Լեդի Գագան է, դժվար է պատկերացնել որեւէ մեկին:
Սանտիմետրերը տասնյակներով գերազանցող եղունգներով ու բարձրակրունկներով, աչքերն անխնա ծանրաբեռնող թարթիչաներկով, սեփական մազերից պատրաստված գլխարկով, շան մսից «հագուստով» եւ մյուս բոլոր «տարօրինակություններով» Լեդի Գագան վաղուց վերածվել է շոու բիզնեսում սենսացիաների մատակարարի, բայց միեւնույն ժամանակ նա այսօր նորաձեւության սահմանադիրներից է, ում հաջորդ «տարօրինակությանը» սրտատրոփ սպասում են: «Ես ամեն օր արվեստի քայլող գործ եմ' իմ երազանքներով ու ձգտումներով' երկրպագուներիս համար». ոչ այնքան գեղեցկություն, որքան արվեստ է իր կերպարում տեսնում փոփ երաժշտության Դալլին' պնդելով, որ իր հագուկապի, սանրվածքի ամեն մի տարրի մեջ ‘մեսիջներ’ կան' բոլոր ժամանակներից:

Նա կարող է անճանաչելիության աստիճան փոխվել, ինչպես արել էր վերջերս' Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, երբ You and I երգը կատարեց որպես սեւահեր տղամարդ' սեւ տաբատով եւ սպիտակ շապիկով: Նրա ելույթի ժամանակ կիթառով բեմում էր լեգենդար Queen խմբի (այս խմբի Radio Ga Ga երգի անվան նմանությամբ է ծնվել ‘Լեդի Գագա’ անունը, երբ երգչուհու պրոդյուսեր Ֆյուզարին Ստեֆանիին նմանեցրել է Queen – ի մենակատար Ֆրդեիի Մերկուրին) անդամներից մեկը' Բրայեն Մեյը: Եվ ելույթի ավարտին «‘միստր» Գագան համբուրեց Մեյին: Այս դեպքը ընկալվեց որպես ակնարկ Լեդի Գագայի կողմից, եւ նորից գլուխ բարձրացրեցին նրա սեռական կողմնորոշման մասին խոսակցությունները:

Գագան երբեք չի թաքցրել իր սերտ կապերը համասեռամոլների համայնքների հետ, անգամ ասել է, որ «նրանք իր թիկունքին են կանգնած, ինքը' նրանց»: Նա պաշտպանում է յուրաքանչյուրի գոյության իրավունքը եւ վերջին ալբոմի համանուն Born this way երգում շոշափում ոչ միայն սեռերի, այլեւ ազգային պատկանելության, մաշկի գույնի եւ խտրականություն առաջ բերող այլ հարցեր: «Ես գեղեցիկ եմ յուրովի, որովհետեւ Աստված սխալներ թույլ չի տալիս: Ես ճիշտ ճանապարհին եմ, փոքրիկ: Ես ծնվել եմ այսպիսին»,- կրկներգում բոլորի գոյության իրավունքն է պաշտպանում Գագան:

Սրանով Լեդի Գագան պաշտպանում է նաեւ իր գոյության իրավունքը, պատասխանում դեռեւս միջնակարգ դպրոցում հասակակիցների կողմից արժանացած ծաղրական վերաբերմունքին: «Որոշ աղջիկներ շատ թշնամաբար էին տրամադրված: Նրանք ծաղրում էին ինձ, քանզի ես չէի հագնվում ինչպես բոլորը և արդեն երգում էի խմբերում: Նրանք չէին կարողանում հասկանալ, թե ինչում եմ ես գրավված դրանով: Սակայն երբեմն ամբողջ ուշադրությունը ուղղված էր դեպի ինձ, քանի որ ես բոլոր խնջույքների սիրտն ու հոգին էի» - հետագայում պատմել է Փերիս Հիլթոնի և Քերոլայն Քենեդիի համադասարանցի Գագան: Նյույորքյան ետնախորշերի ակումբներից իր գործունեությունը սկսած Լեդի Գագան սուր չի արձագանքում իր հասցեին հնչող քննադատություններին, հավանական է համարում իրեն վերագրվող մեղքերը, իսկ նման մի առիթով ասել է. «Ինձ համար կարևոր չէ' մարդիկ ինչ են մտածում իմ մասին, ավելի կարևոր է այն, թե իրենք իրենց մասին ինչ կարծիք ունեն»:
Ալեհանդրո, Ֆերնանդո, Ռոբերտո ....

Alejandro սինգլում միանգամից երեք տղամարդու մերժող Լեդի Գագան իրեն այդպիսին է ներկայացնում նաեւ իրական կյանքում' զբաղված աղջիկ, ով սիրում է իր աշխատանքը, նվիրված է միայն նրան, եւ հավատացնում, որ սիրո մեջ երբեք էլ չես գտնի այն, ինչ փնտրում ես, մինչեւ չգտնես ու չսիրես ինքդ քեզ: Իրեն ‘ամուրի եւ ամուրիության կողմանկից’ համարող Գագան պնդում է, որ ժամանակ չի կորցնելու ինչ-որ մեկին ճանաչելու վրա ....

Որոշ կանայք ընտրում են հետեւել տղամարդկանց, իսկ որոշները' իրենց երազանքներին: Եթե Դուք մտածում եք' որ ճանապարհով գնալ, հիշեք, որ կարիերան մի օր չի արթնանա ու ասի, որ այլեւս չի սիրում Ձեզ:

Ես իմ մասին խոսում եմ որպես երրորդ անձի: Ես չեմ ապրում, ինչպես որեւէ մեկը ձեզնից: Իմ կյանքը ծառայություն է աշխատանքիս, երկրպագուներիս:

Օրվա վերջում դու քեզ երջանիկ չես զգա, եթե չսիրես ինքդ քեզ:

Դու պետք է առանձնահատուկ լինես եւ տարբերվող ու փայլես քո ձեւով:

Ես արդեն խելագար եմ: Ես անվախ մարդ եմ: Ես կարծում եմ' դուք դրանից սարսուռ եք զգում: Չեմ կարծում' կարող եմ կանգ առնել: Եթե իմ ճակատագիրն է խելքս կորցնելը փառքից, ուրեմն դա իմ ճակատագիրն է: Բայց կիրքն ինձ համար դեռ ավելին է նշանակում, քան որեւէ այլ բան:

Երբ ես արթնանում եմ առավոտյան, զգում եմ այնպես, ինչպես ամեն մի քսանչորսամյա անպաշտպան աղջիկը կզգա : Հետո ես ասում եմ ինքս ինձ. «Քա'ծ, դու Լեդի Գագան ես, վե'ր կաց եւ քայլի'ր այսօրվա ճանապարհդ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Դըկոտինյի ընդգծել են վերջին տարիներին համատեղ իրականացված աշխատանքի արդյունքներըAxios. ՀԱՄԱՍ-ի զինաթափումը կսկսվի առաջիկա շաբաթներինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանը.Ահարոն ՍահակյանՄեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձըՄ-17 ԱԱ․ Բաքվում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկմանԱյսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատունՆախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետԼիտվան և Նիդեռլանդները համաձայնության են եկել գաղտնի տեղեկատվություն փոխանակելու վերաբերյալԻսպանիան փակել է Մարոկկոյի հետ սահմանային անցակետը Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍպասվում են անձրևներ«Ժողովուրդ». Երևանի կենտրոնում առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում
Ամենադիտված