Համակարգչի բացասական ազդեցությունը
Բլոգոսֆերա
Սևան Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համակարգչի բացասական ազդեցությունը
Սկսեմ նրանից, թե ինչ ազդեցություն է ունենում համակարգիչը մարդու տեսողության վրա:
Աչքերը գրանցում են տեքստի կամ նկարի ամենափոքր թրթրումները, և հատկապես էկրանի առկայծումները: Աչքերի գերբեռնվածությունը բերում է տեսողության սրության կորցմանը: Տեսողության վրա վատ են անդրադառնում գույնների, տառերի վատ ընտրությունը, էկրանի վատ տեղադրվածությունը: Համակարգիչը պետք է տեղադրել լուսավոր տեղում, միաժամանակ խուսափելով աչքի վրա ավելորդ լույսի ընկնումից: Փորձեք անկյունում չնստել' դեմքով դեպի պատուհանը կամ պատը, որպեսզի աչքերի համար ավելորդ ծանրաբեռնվածություն չստեղծեք: Բացի դրանից, մոնիտորի պատկերի պայծառությունը պետք է համընկնի սենյակի լուսավորվածության հետ:
Կատարեք աչքերի մարզանք:
Աչքերը առանց շտապելու տեղափոխեք տարբեր տեղեր կամ սկզբից նայեք հեռու, իսկ հետո ձեր հայացքը տեղափոխեք ձեր քթի ծայրամասը: Վարժության վերջում թարթեք ձեր աչքերը 20-30վ: Հաճախակի թարթեք ձեր աչքերը, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել աչքերի չորանալուն և ոչ պարզ տեսողությանը:
Ողնաշարի առողջությունը կախված է նրանից, թե ինչքանով եք դուք ճիշտ նստում, իսկ ողնաշարի առողջությունից կախված է գրեթե ամբողջ օրգանիզմի աշխատանքի որակը: Այդ պատճառով ձեռք բերեք հարմարավետ բազկաթոռ, որի նստատեղը ունի ոչ մեծ թեքություն և թեթևակի բարձրացված է: Դա թույլ կտա լավացնել կոնքի օրգանների արյան շրջանառությունը:
Համակարգչի հետ աշխատանքի ժամանակ ձեր շնչած օդի որակը ազդում է ձեր վիճակի վրա: Մի մոռացեք պարբերաբար սենյակը օդափոխել:
Աշխատանքի ժամանակ համակարգչից հաղորդվող աղմուկը մարդու ինքնազգացողության վրա նեգատիվ ազդեցություն է առաջացնում, հատկապես դա վերաբերում է հին նմուշներին: Սրա հետ կապված անհրաժեշտ է համակարգային բլոկը տեղադրել համակարգչային սեղանի արկղի մեջ և փակել դուռը, դրա հետ մեկտեղ պահպանելով համակարգային բլոկի անհրաժեշտ օդափոխություն»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող