ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի հարցով բանաձև է ընդունել
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 28-ի գիշերը բանաձև է ընդունել Սիրիայում քիմիական զենքը ոչնչացնելու պահանջով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, փաստաթուղթը միաձայն հավանություն է ստացել բոլոր 15 անդամ պետությունների կողմից:
Բանաձևը նախատեսում է կոշտ միջոցներ ձեռնարկել Սիրիայի իշխանությունների դեմ այն չիրագործելու դեպքում: Սակայն օտարերկրյա ռազմական միջամտությունը Սիրիա հնարավոր կլինի միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից առանձին բանաձև ընդունելու դեպքում:
Բացի այդ, բանաձևը նաև կոչ է անում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և ապստամբներին բանակցություններ սկսել` կոնֆլիկտը քաղաքական ճանապարհով կարգավորելու նպատակով:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը բանաձևի ընդունումն անվանել է «Սիրիայի հարցում առաջին հուսադրող նորությունը շուրջ 3 տարի ձգվող հակամարտության ընթացքում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան