Սաուդյան Արաբիայի շեյխը հայտարարել է, որ մեքենա վարելը բացասական է անդրադառնում կանանց մայրանալուն
Մերձավոր Արևելք
Սաուդյան Արաբիայի շեյխ Սալահ Լահուդյանը պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ավտոմեքենա վարելը վնասակար է անդրադառնում կանանց ծնելիության վրա. տեղեկացնում է Al Arabiya-ն:
Նրա խոսքերով` կանայք, ովքեր մեքենա են վարում թերի և շեղումներով երեխաներ են լույս աշխարհ բերում: Շեյխը կարծում է, որ Սաուդյան կանայք պետք է երախտապարտ լինեն իշխանություններին, որոնք արգելում են նրանց մեքենա վարել:
Հիշեցնենք, որ Սուդյան Արաբիայում կանայք պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել` նստելով մեքենայի ղեկին, ինչը օրենքով արգելված է այդ երկրում: Ոստիկանությունն այս ընթացքում արդեն հասցրել է 6 կանանց 1400 դոլարի տուգանք նշանակել մեքենա վարելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան