«Պետական մակարդակով մերժել աղանդներին այսօր ռեալ չէ»
Բլոգոսֆերա
Սևան Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես ինձ միշտ համարել եմ ազատությունների կողմնակից: Բայց երբ սկսեցի մտածել կոնկրետ աղանդների մասին, տեսնելով աղանդավորների շարժումները, գործողությունները, եկա այն եզրակացության որ Հայաստանին դավանանքի ազատություն պետք չէ:Իմ կարծիքով, ազատությունները (ասենք' խոսքի, կարծիք ունենալու) տրվում են ժողովրդին այն նպատակով, որպեսզի օգնեն հասարակության զարգացմանը, նպաստեն երկրի ամրապնդմանը: Բայց կրոնի ազատությունը այսօր Հայաստանում ծառայում է միայն մեկ նպատակի' արտասահմանյան փողավոր «կրոնական» կազմակերպությունները քայքայում են հայ ժողովրդին:
Բայց պետական մակարդակով մերժել աղանդներին այսօր ռեալ չէ, քանի որ մենք մեզ «հռչակել ենք» ազատ, դեմոկրատական, եվրոպական ստանդարտներով երկիր, ինչպես մեզնից «պահանջում են» առաջադեմ երկրները: Իսկ ինչպես հայտնի է, այդ «առաջադեմները» թույլ չեն տալիս շեղվել հռչակված գաղափարներից, եթե դա չի բխում իրենց շահերից: Իսկ որ նրանց շահերից բխում է ունենալ մշակութային արժեք չներկայացնող և պառակտված հայ ժողովուրդ, դա ինձ մոտ կասկած չի հարուցում:
Ուղղակի մենք մեր մեջ պետք է մերժենք աղանդավորությունը: Եթե քո գործողությունները ուղղված են երկրիդ ամրապանդմանն ու առաջընթացին,չպետք է լինես աղանդավոր ,որովհետև դու այնքան վնաս ես տալիս քո Հայաստանին, որ քո ոչ մի գործողություն չի կարող դա փոխհատուցել: Այսպես, ես ինձ համար սահմանել եմ` «յուրաքանչյուր աղանդավոր քայքայում է Հայաստանը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն