Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Սպասվում են անձրևներ «Ժողովուրդ». Երևանի կենտրոնում առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբ Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» 1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ» Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ Արամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը «Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան 

Չարությունից չէ, որ ասում եմ` Տիգրան Սարգսյանը մասնագետ չէ. Հրանտ Բագրատյան

Բլոգոսֆերա

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ չէ մյուս օրը լրատվամիջոցները հաղորդեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերն առ այն, 2014թ հունվարի մեկից թոշակները կբարձրանան միջին հաշվով 15%-ով, իսկ հուլիսի մեկից աշխատավարձները կավելանան 40%-ով։ Իհարկե սա ոչ մի բարձրացում էլ չէ։ Բանն այն է, որ թոշակների նախորդ բարձրացումից հետո գներն աճել են ավելի քան 15%-ը, իսկ աշխատավարձերի նախորդ բարձրացումից հետո նույն այդ գների աճի, կենսաթոշակային նոր վճարումների (5%) ու եկամտային հարկի նոր դրույքաչափերի (բարձրացվող հատվածը հարկվելու է առնվազն 26%) արդյունքում մնացած փողը միևնույնն է ավելի քիչ է, քան գնաճը։ Ես դեռ առիթ կունենամ 2014-ի բյուջեի քննարկման շրջանակներում ավելի մանրամասն անդրադառնալու աշխատավարձերի ու կենսաթոշակների «բարձրացմանը»։

Հիմա, սակայն, ուզում եմ անդրադառնալ այդ «բարձրացման» տեխնիկային։ Եվ այսպես, ըստ մամուլի վարչապետը բառացիորեն հայտարարել է. 2014թ հուլիսի 1-ից աշխատավարձերը կբարձրանան 40%-ով։ Բնական է, խոսքը վերաբերում է պետությունից աշխատավարձ ստացող գործավորներին։ Եվ ուրեմն, ոչ մի նորմալ, դասական մակրոէկոնոմիկա կարդացած վարչապետ այդպիսի բան չպիտի ասի ու, մանավանդ, չպիտի անի։

Միանգամայն ակնհայտ է, որ նորմալ մարդը թիվ չէր ասի կամ էլ աշխատավարձի 40%-ոց բարձրացումը կաներ այսպես. 2014թ յուրաքանչյուր եռամսյակ աշխատավարձը կբարձրացներ 10%-ով։ Ի՞նչու։ Որպեսզի նվազագայունի հասցներ գնաճային սպասումները և փաստացի ճնշումները։

Աշտավարձի բարձրացումը վարձատրության ինֆլյացիա է (կներեք օգտագործում եմ ինֆլյացիա բառը, որովհետև տվյալ դեպքում գնաճ արտահայտությունը տեղին չէ և պետք չէ հայոց լեզվի “առավելություններն” ամեն անգամ դրսևորել համաշխարհային տերմինները թարգմանելով)։ Այն անպայման պետք է այս կամ այն չափով հավասարակշռվի գների աճով։ Ուրեմն նախօրոք թիվ հայտարարելով և, այ սա շատ կարևոր է, այն միանգամից իրականացնելով (երկնիշ աճի դեպքում) մենք ստեղծում ենք լրացուցիչ գնաճային սպասումներ ու ճնշումներ։ Այս ամենի արդյունքում, գներն ավելի շատ են բարձրանալու, քան աշխատավարձը։ Այսպես կվարվեր, կրկնում եմ, ցանկացած նորմալ գործիչ, բայց ոչ սա։

Արդեն ասել եմ, որ չնայած Տ.Սարգսյանը միջոցներ չի խնայում իր տնտեսագիտական մտահորիզոնը ցուցադրելու, նա ծանոթ չէ ժամանակակից տնտեսագիտությանը։ Գոնե մի անգամ բնագրով մակրոէկոնոմիկա կարդացած լիներ։ Այդժամ կիմանար, որ գոյություն ունի մակրոտնտեսագիտական քաղաքականության տեխնիկա հասկացությունը։ Էլ չեմ խոսում ավելի բարդ բաների՝ մեգամակրոտնտեսական քաղաքականության մասին։ Ապացույցներ լիքը։

Օրինակ, մի քանի ամիս առաջ Դիլիջանի հարկային արտոնությունների հարցն էր քննարկվում։ Ով որ դեմ էր խոսում ազգի դավաճան էին համարում։ Ի դեպ, ասեմ, որ դրսի մեծահարուստները, եթե մի բան են անում Հայաստանում, ապա դա չպետք է լինի անտրամաբանական ու Հայաստանի տնտեսական դաշտին հսկայական վնաս հասցնող հարկային արտոնությունների կամ եկեղեցիներ կառուցելու հաշվին։ Ավելի լավ է, որ նման ներդրումներ չլինեն։ Ինչևէ, կոնկրետ այս դեպքում առանց ծրագրի ու պարտավորությունների արտոնություններ էին ուզում։ Բնականաբար, ես պահանջում էի ծրագիր ու մեխանիզմ։ Վերցրեցին ու քվեարկեցին այդ արտոնությունները։ Ինձ համար մինչև հիմա պարզ չի, օրինակ, Դիլիջանի դպրոցի ընդունելությունների ժամանակ քաստինգային ծառայություն մատուցած ընկերությունը ի՞նչպիսի առնչություն պիտի ունենա որևէ հարկի, ասենք, ԱԱՀ-ի արտոնությանը։ Մակրոտնտեսական քաղաքականության տեխնիկա գիտությունը, որի գոյության մասին մեր վարչապետը տեղյակ չէ, ասում է. հարկային արտոնությունը տուր այսպես. հարկը թող մուծի, բայց հետո վերադարձրու։

Ի վերջո պրակտիկան ստիպելու է այսպես էլ վարվելու, բայց երբ հուշում էինք, թե արտոնության մասին այդ չարաբաստիը օրենքը գրեք այսպես, ԱԺ մեծամասնությունը բանի տեղ չդրեց։ Կամ մի երկու օր առաջ քննարկում էինք ավելի քան 300 մլն դրամի ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարման հետաձգման խնդիրը։ Հարցնում եմ նորաթուխ ֆինանսների նախարարին (վարչապետի բարեկամն է ուղղակի և ունուղղակի իմաստով). ի՞նչպես եք տրամադրում այս արտոնությունը։ Ասում է, քննում ենք, տեսնում ենք ծրագիրը լավն է թե չէ, հետո արտոնություն տալիս։ Եթե չի կատարում, միևնույնն է, 3 տարի հետո տուգանքներով ետ ենք վերցնում։ Պարզ է չէ,որ ոչ-ոք ոչ-մի տուգանք չի վերցրել ու չի վերցնելու։ Պարզ է նաև, որ բիզնես ծրագրերը քննարկելը կառավարության գործը չէ։ Ասում եմ, իսկ կարելի էր պարզապես անտոկոս վարկ տալ։ Օրինակ, ԿԲ-ն կարող էր դա անել կայունացման ու զարգացման հիմնադրամի (մեռանք ասելով ստեղծեք այս բանը) հաշվին։ Որևէ առևտրային բանկի միջոցով իրացնել նման վարկավորումը։ Այ առևտրային բանկը իսկական բիզնես ծրագիր ստուգող է։ Դա նրա գործառույթն է։ Պատասխանը լռություն է։

Մի խոսքով, չարությունից չէ, որ ասում եմ, թե Տ.Սարգսյանը մասնագետ չէ։ Իր շուրջն էլ հավաքում է իրենից ավելի ցածր գիտելիք ունեցողներին։ Ընդհանրապես, ինտրիգան լինելը ձեռք բերովի և խելքի հետ կապ չունեցող երևույթ է։ Խելքը բնածին է։ Եթե չկա, չկա։ Մի բանում է լավ մասնագիտացել. անընդհատ ինչ-որ ստահակներ է գտնում իրեն իսկ պատկանող լրատվամիջոցներով մարդկանց վարկաբեկելու, դատական քաշքշուկներ սարքելու համար։ Իմ իսկ արած ռեֆորմները պարզվում է ինչ-որ մեկը գրանցել է և հիմա հեղինակային իրավունքի վեճ ունի։ Պլագիատի մեջ իսկական հեղինակների վրա գործ սարքելու փոխարեն լավ կլիներ Ա.Ա.Չերեմուխինի «Паритет покупательной способности и причины отклонения курса рубля от паритета в России» (2005 թ. հրատարակություն) ռուսերենից հայերեն չթարգմանեիր ու Տիգրան Սարգսյան «հեղինակի» անվան տակ որպես «Փոխարժեքի դերը դրամավարկային քաղաքականության մեջ» (2008) մենագրություն չհրապարակեիր»։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍպասվում են անձրևներ«Ժողովուրդ». Երևանի կենտրոնում առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»
Ամենադիտված