«Երկիր». Կոնգրեսի համամասնական ցուցակը կհստակեցվի մոտ ժամանակներս
Հայկական Մամուլ
«Կոնգրեսի ներսում հակասություններ և տարաձայնություններ՝ կապված համամասնական ցուցակի քննարկումների հետ, չկան,-երեկ «Երկիր»-ին ասել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հարցին, թե երբ, ի վերջո , Կոնգրեսը վերջնականապես կհաստատի համամասնական ցուցակը, նա պատասխանել է.«Կոնկրետ օր չեմ կարող նշել, բայց մոտ ժամանակներս արդեն հստակեցում կլինի»: Մուսինյանը նաև տեղեկացրել է, որ Կոնգրեսի հերթական նիստը, որտեղ պետք է քննարկվեր համամասնական ցուցակի հարցը, հետաձգվել է, որովհետև անդամ կուսակցությունները ժամանակ են խնդրել՝ ցուցակի հետ կապված իրենց առաջարկությունները քննարկելու և ներկայացնելու համար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ