Ջոն Հեֆերնը անդրադարձել է «Հետք»-ի փակմանը
Բլոգոսֆերա
Երեկ «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ շուտով թերթը փակվելու է: Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ում անդրադարձել է վերջինիս հայտարարությանը.
«Հայաստանը հետաքննական լրագրության կարիք ունի: Ենթադրում եմ, որ նրանց վրա ճնշումներ են եղել»:
Նշենք, որ Էդիկ Բաղդասարյանն իր գրառման մեջ խոստացել է նախքան թերթի փակվելը ներկայացնել, «թե ինչպես իշխանությունը կարողացավ ոչնչացնել մեդիադաշտը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն