«Ուզում ես` հռչակավոր երգիչ եղիր, ուզում ես` օլիգարխ. մեկ է` դրանից ներքին էությունը չի փոխվի»
Բլոգոսֆերա
Մհեր Ղալեչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Անցած տարի ապրիլին, միգուցե շատերը հիշեն, Ֆիլիպ Կիրկորովը Մոսկվայի եկեղեցիներից մեկում կնքեց իր աղջկան՝ Ալլա-Վիկտորային:
Ահագին մեծ սկանդալ եղավ: Արարողության ժամանակ եկեղեցին փակել էին: Ընդ որում, այդ օրը ռուսների մոտ ուղղափառ տոներից մեկն է եղել, մարդկանց հոսքը շատ մեծ է եղել: Բոլորն էլ դրսում են մնացել: Եկեղեցու բոլոր մուտքերը Կիրկորովի «ախրանան» փակել էր:
Հետո, արդեն երբ մյուս օրերին մեծ աղմուկ բարձրացավ, ОРТ-ի «Пусть говорят» հաղորդումը ընդհանրապես ամբողջությամբ սկանդալին էր նվիրված, մանավանդ, որ երեխու կնքահայրը հենց Մալախովն էր եղել, Կիրկորովի անվտանգության եսիմ ինչ-որ շեֆը հայտարարեց, թե եկեղեցին փակվել էր տեխնիկական պատճառներով: Մի հատ նայեք, թե ինչպես էին Մալաթիա-Սեբաստիայի եկեղեցու փակելը հիմնավորել. նույն տեխնիկական պատճառներով:
Այնպես որ, ուզում ես հռչակավոր երգիչ եղիր, ուզում ես օլիգարխ, մեկ է, դրանից ներքին էությունը չի փոխվի»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն