«Ժողովուրդ». Սթրիփթիզի մասին օրինագիծը կորել է
Հայկական Մամուլ
Երեկ մերկապարի՝ սթրիփթիզի միջազգային օրն էր, իսկ ժամանակներ առաջ ԱԺ-ում քննարկման էր դրվել «Հեստապարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը : «Ժողովուրդ»-ի թղթակիցը փերձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանից տեղեկանալ, թե ի վերջո ինչ եղավ այդ նախագիծը։
«Հայաստանում իբրև թե ամեն ինչ շտկված էր, մնացել էր հեստապարը: Ես շատ կտրուկ եմ հանդես եկել դրա վերաբերյալ: Եվ այն օրը, երբ ուզում էին, որ դա դիտարկվեր, անհետ կորավ ու կորավ: Երևի նախագծի հեղինակները ամաչել էին, թե ինչով են զբաղված մի երկրում, որտեղ արտագաղթն ուղղակի հասել է գագաթնակետին»,-թերթի հետ զրույցում ասել է Բոստանջյանը։
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունն էր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ