«Սերն, ինչպես հայտնի է, չի ենթարկվում բանականությանը»
Բլոգոսֆերա
Հովիկ Չարխչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Սերն, ինչպես հայտնի է, չի ենթարկվում բանականությանը: Նրան կարելի է ճնշել, ժխտել, բայց ոչնչացնել անհնար է: Կիրքն անշրջելի է: Իսկ ահա ընկերության դեպքում վերջին խոսքը բանականությանն է: Սերը կարող է լինել վեհ և ողորմելի, հերոսական և հիմար, բայց այն երբեք չի լինում արդարացի: Արդարության թագավորությունը սերը չէ, այլ բարեկամությունը:
Անբարո աշխարհում, որտեղ բոլորը մարտնչում են բոլորի դեմ, բարեկամությունը բարոյականության կղզի է: Այն գոյատևում է առանձին փշրանքների տեսքով, որոնք հայտնվում են մեկ այս, մեկ այն վայրում, իբրև հավելում, իբրև շքեղություն, որով ճակատագիրը ժամանակ առ ժամանակ պարգևատրում է մեզ, բայց որին մենք կարող ենք նաև երբեք չարժանանալ, քանզի մեր կյանքը կարող է լցված լինել միայն բախումներով, ինտրիգներով, գայթակղություններով, խարդախությամբ, խաբեությամբ և ոչ այլ բաներով:
ՖՐԱՆՉԵՍԿՈ ԱԼԲԵՐՈՆԻ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն