«Ներդրումների ծավալներով Վրաստանից արդեն հետ ենք մնում մի քանի հարյուր անգամ»
Բլոգոսֆերա
«Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 2 տարի է գործում է Համահայկական բանկը, որի նպատակն է միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ և իրականացնել մասնավոր ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի ֆինանսավորում:
Գաղափարը շատ լավն էր, բայց ցավոք, ինչպես միշտ, այս դեպքում էլ որևէ լուրջ արդյունք չի արձանագրվում:
Բանկի կապիտալը 18 մլն դոլար է, իսկ վարկային պորտֆելը ընդամենը 4 մլն դոլար:
Եվ ահա, երեկ նմանօրինակ կառույց է ստեղծվել Վրաստանում` Մասնավոր ներդրումային հիմնադրամը, որը նախատեսում է ներդրումներ կատարել էներգետիկայի, արտադրության, տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտների մասնավոր նախագծերում:
Հիմնադրամի կապիտալը 6 մլրդ դոլար է, իսկ մի քանի օրվա կյանք ունեցող հիմնադրամը արդեն դիտարկում է 500 մլն դոլարի նախագծեր:
Վրաստանի տնտեսության արագ տեմպերով զարգացումը շարունակվում է, իսկ մենք մնացինք Մաքսային միության հույսին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն