Սարկոզին պատմության մութ էջերը քննելու կոչ է արել Թուրքիային
Թուրքիա
«Թուրքիան հզոր պետություն լինելու համար պետք է առերեսվի սեփական պատմության հետ», – հայտարարել է Նիկոլա Սարկոզին՝ Ֆրանսիայի հրեաների միության ներկայացուցչական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Սարկոզին ասել է, որ «եթե Ֆրանսիայում որևէ մի հրեա վիրավորվի, դա մեր եռագույնի վրա մեծ բիծ կթողնի, քանի որ դա ոչ թե միայն հրեաների հարցն է, այլ 65 մլն ֆրանսիացիների»։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնելու օրենքին՝ Սարկոզին նշել է, որ Թուրքիան պետք է գիտակցի, որ հզոր լինելու համար պետք է վերանայի իր պատմությունը։
«Պետք է ուսումնասիրի պատմության թե՛ մութ և թե՛ լուսավոր էջերը», – ընդգծել է նա՝ հիշեցնելով Ֆրանսայի օրինակը։
Դիմելով հավաքված հրեական հայանքի ներկայացուցիչներին՝ վերջինս հարցրել է, թէ «ի՞նչ կզգայիք, եթէ ողջակիզման ժխտումը թույլատրելի լիներ», հաղորդում է «Ասպարեզ» թերթը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)