Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթը Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան Արարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություն Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Գիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակ Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում 34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ Միտտեն Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» «Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» «Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ 

Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը

Ռուսաստան

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ երկօրյա նիստի բացմանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ երկաթուղային տրանսպորտի զարգացմանն ուղղված հարցերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Մեր երկրի հարավը մյուս ուղղություններին կապող երկաթգծի կառուցման ծրագիրը հանդիսանում է կառավարության ծրագրային առաջանահերթություններից և ռազմավարական խնդիրներից մեկը: Այժմ մեր առջև է ծառացած երկաթուղային տրանսպորտի միջոցով ուղևորների և բեռների տեղափոխությունների մակարդակի բարձրացման խնդիրը, որին էլ նպատակաուղղված են իրականացվող միջոցառումները»,- ասել է Տիգրան Սարգսյանը, միաժամանակ, կարևորելով երկաթուղային տրանսպորտի զարգացման գործում ԱՊՀ երկրների միջև համագործակցության խորացումը: «Վստահ ենք, որ մեր երկրների միջև երկաթուղային համակարգերի ինտերգրումն առաջնային նշանակություն ունի նաև հետագա տնտեսական աճի ապահովման տեսակետից»:

Այս առումով, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պաշտպանում է մինչև 2020 թվականը ԱՊՀ անդամ-պետությունների միջև երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագիրը, որն ընդունվել է ԱՊՀ երկրների կողմից՝ հոկտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ այս ծրագրի ամբողջական իրականացման համար: Նշելով, որ այս հայեցակարգի նպատակն է միասնական ռազմավարական ծրագրերի մշակումը՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ այն նախատեսում է ԱՊՀ պետությունների տարածքներով միջազգային տրանսպորտային միջանցքների, ենթակառուցվածքների զարգացում, արագընթաց երկաթուղու ստեղծում, տեխնիկական չափանիշների համատեղ ապահովում և այլն գործընթացներ:

Հիշեցնելով, որ արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնվել Հարավկոսվկասյան երկաթուղիներ ընկերությանը, վարչապետն ասել է, որ այս ընթացքում բոլորը մեր երկրի երկաթուղու դինամիկ զարգացման ականատեսն են եղել: «Միևնույն ժամանակ, մենք չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել ձեռք բերված արդյունքներով, քանի որ մենք մեր առջև հայկական երկաթուղին միջազգային լավագույն չափանիշներին համատասխանեցնելու խնդիր ենք դրել»:

Անդրադառնալով Հայաստանի այս տարվա տնտեսական ցուցանիշներին՝ վարչապետը տեղեկացրել է, որ առաջին 9 ամիսների ընթացքում մեր երկրում արձանագրվել է 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչը պայմանավորված է գործընկեր պետությունների հետ առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմամբ և կառավարության տնտեսական քաղաքականությամբ: Նշելով, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մակարդակն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 25. արտահանումը՝ 30, իսկ ներմուծումը՝ 17 տոկոսով, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այս աճը կապված է նաև երկաթուղային բեռնափոխադրումների ավելացման շնորհիվ:

Վարչապետը, բարձր գնահատելով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի կատարած աշխատանքը՝ մեր երկրի երկաթուղու զարգացման գործում, ընդգծել է, որ մեծ է նրա ավանդը նաև ԱՊՀ անդամ-պետությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներում:

ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ երկօրյա նիստում Խորհրդի անդամները կքննարկեն նախորդ նիտում ընդունված որոշումների կատարման ընթացքին, գնացքների երթևեկության 2012-2013 թվականների նորմատիվներին, երկաթուղային ադմինիստրացիաների միջև փոխադարձ հաշվարկների կարգին, ինչպես նաև միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան: Խորհրդում դիտորդի կարգավիճակ ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի
Ամենադիտված