Facebook-ում իր դստերն ընկերների ցուցակից ջնջողներին սպանած Փոթերին մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ
Ամերիկյան դատախազությունը մեղադրանք է առաջադրել տղամարդուն, որը ընտանեկան զույգին սպանել էր՝ Facebook սոցիալական ցանցում իր 30-ամյա դստերն ընկերների ցուցակից ջնջելու համար, հաղորդում է CBS News-ը։
Վաթսունամյան Մարվին Փոթերը որոշել էր հաշվեհարդար տեսնել իր դստերը նեղացնողների հետ, քանի որ վերջինս շատ ծանր է տարել սոցցանցում իրեն ընկերների ցուցակից ջնջելու փաստը։
Փոթերը բազմիցս փորձել է զրուցել իր դստերը նեղացնողների հետ, սակայն նրան թվացել է, որ իր սպառնալիքները որևէ ազդեցություն չեն ունեցել զույգի վրա։
Հունվարի վերջին օրը նա հերթական անգամ գնացել է զույգի տուն և սպանել նրանց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)