Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումից զոհվել է 1 մարդ
Մերձավոր Արևելք
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում նախօերին Ռուսաստանի դեսպանատանվրա կատարած հարձակման ժամանակ վիրավորվել է 5 մարդ, որոնցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է, գրում է Associated Press-ը` հղում կատարելով ոմն լիբիացի պաշտոնյայի:
Հարձակումը տեղի էր ունեցել չորեքշաբթի երեկոյան: Շուրջ 60 մարդ հավաքվել էր դեսպանատան տարածքում և միանգամից երեք ուղղություններով գրոհել այն: Նրանց հաջողվել է կոտրել դեսպանատան դարպասը և ներխուժելով` պոկել դրոշը: Սակայն ներթափանցել շենք նրանց չի հաջողվել: Հարձակվողները կրակել են դեսպանատան ուղղությամբ, սակայն երբ անվտանգության ուժերը պատասխան կրակ են արձակել, խումբը հեռացել է անհայտ ուղղությամբ:
Դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը տուժել: Դեսպանատան շենքին որոշակի վնաս է հասցվել:
Որոշ տեղեկությունների համաձայն` հարձակումը վրեժխնդրության գործողություն էր` ի պատասխան նախօրեին ռուս կնոջ կողմից լիբիացի սպայի սպանության: Կինը Տրիպոլիում կրակ էր արձակել Լիբիայի ռազմա-օդային ուժերի սպայի ուղղությամբ և դանակի հարվածներ հասցրել նրա մորը: Կնոջ գործողությունների դրդապատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Տեղեկություններ չկան նաև այն մասին, թե որտեղ է նա: Միայն հաղորդվում էր, որ նա կարող է թաքնված լինել Ռուսաստանի դեսպանատանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան