Ես որևէ աղանդի չեմ հարում, իմ և ընկերներիս մասին հերյուրանքներ տարածողները շատ խիստ պատժվելու են. Վահագն Գրիգորյան
Բլոգոսֆերա
«32 ատամ» ակումբի անդամ Վահագն Գրիգորյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Միացյալ Երիտասարդական Լիգա մեծադղորդ անվամբ ինչ որ կառույց, հղում անելով իր' հավանաբար տիեզերական աղբյուրներին, ինձ և իմ ընկերներից ոմանց ներառել է աղանդավորական շարժումներին հարող հայտնի անձանց ցանկում:
Անհասկանալի է, թե որ հոգեկան հիվանդի մտքով է անցել ինձ ներառել այդ կեղծ մատնագրի մեջ:
Ես որևէ աղանդի չեմ հարում, սակայն զգուշացնում եմ, որ շարունակաբար իմ և ընկերներիս մասին հերյուրանքներ տարածողները շատ խիստ պատժվելու են:
Բավական է խոսքի ազատության անվան տակ ոտնահարեք մարդկանց սրբությունները:
Եթե դուք սրբություններ չունեք` մեզ ձեր հետ մի շփոթեք...»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն