«Ադրբեջանում ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում»
Բլոգոսֆերա
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում: Եվ դա փաստորեն արդյունավետ է իշխանությունների համար: Այսօր կալանքի տակ գտնվող ակտիվիստ, «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության անդամ Դաշգըն Մելիքովը նամակով դիմել է կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին, կոչ անելով վերջինիս միավորվել իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության հետ: Մելիքովը այդ նամակի կրկնօրինակն ուղարկել է նաեւ կուսակցության մամլո խոսնակ Աֆլաթուն Ամաշովին: Այս լուրը հաստատել է Արդարադատության նախարարությունը: Բացի դրանից բանտարկյալը հայտարարել է, որ գալիք ընտրություններին աջակցում է Իլհամ Ալիեւին և կոչ է արել ԶԼՄ-ներին նրան այլևս «քաղբանտարկյալի» պիտակ չկպցնել: Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են Մելիքովի կոչը, որում ասվում է, որ նա այսօր տեսնում է երկրի առաջընթացը և աջակցում է գործող նախագահին: Իր հերթին Ազգային ճակատի փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին հայտարարել է, որ այս ամենը չի համապատասխանում իրականությանը, և նամակը իշխանությունների ձեռքի գործն է: Համենայն դեպս պարզ է դառնում, որ Մելիքովի վրա լուրջ ճնշումներ են գործադրվում, ու չի բացառվում, որ վերջինս այդ նամակը գրել է ճնշման տակ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն