Twitter-ի հաղորդագրությունները հնարավոր է ուղարկել արբանյակով, բայց ո՛չ Հայաստանից
Աշխարհ
Twitter միկրոբլոգերի հայտնի ընկերությունը համագործակցության պայմանագիր է ստորագրել արբանյակային կապի երկու խոշոր օպերատորների՝ Iridium և Thuraya-ի հետ։ Այդ մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում։
Այժմ արդեն օգտատերերը կարող են հաղորդագրություններ ուղարկել արբանյակի միջոցով՝ գործնականում ցանկացած սարքից։
Ավելին, նոր ծառայությունը հնարավորություն է տալիս ծանոթներին ու բարեկամներին տեղեկություններ փոխանցել արտակարգ իրավիճակներում, եթե անգամ հեռախոսային կապն ու ինտերնետն անհասանելի են։ SMS հաղորդագրությունների միջոցով միկրոբլոգի աշխատանքն ապահովող օպերատորների ամբողջական ցանկը ներկայացված է ընկերության պաշտոնական բլոգում։ Ցուցակում հայաստանյան օպերատորներից որևէ մեկն ընդգրկված չէ, այնինչ Ադրբեջանի և Վրաստանի օպերատորները ցանկում կան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ