Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ Արամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը «Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան «Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) 

«Գայի ԱԺ, ըտենցների հետ ի՞նչ անեի». Սաշիկ Սարգսյանն ԱԺ-ում իր ներկա չլինելը բացատրում է խորհրդարանի մակարդակի անկմամբ

Բլոգոսֆերա

Լուսինե Կեսոյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Սյունիքի մարզի 38-րդ ընտրատարածքի ընտրություններով ևս մեկ «կոճակ» գործուղվեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողով՝ իր լրջագույն ներդրումն ունենալու երկրի խորհրդարանի վերջնական դեգրադացման գործում:

Այն, որ Չորրորդ գումարման Ազգային ժողովը Հայաստանի Երրորդ Հանրապետության խորհրդարանի պատմության մեջ արդեն իսկ վաստակել էր ամենախայտառակ ու խայտաբղետ կազմով հավաքածուի համբավը, որտեղից հազիվ 10 կամ առավելագույնը 20 հոգու կարելի էր թողնել պոստում, իսկ մյուսներին խորհուրդ էր տրվում պարզապես վառել` վարակի տարածումը կանխարգելելու համար, փաստ էր: Երբ նման խորհրդարանից իբրև թե դասեր քաղած՝ ձևավորվում էր Հինգերորդ գումարման ցուցակը, սկզբնական շրջանում ոմանք ինչ-ինչ հույսեր դեռ փայփայում էին: Սակայն կենսագործունեության մի քանի ամիսների ընթացքում այս խորհրդարանը ցույց տվեց, որ խայտառակ համբավով բոլորովին էլ չի պատրասվում զիջել նախորդին, ավելին՝ ամեն ինչ արվում է Չորրորդ գումարման համբավը համեմատության մեջ բարեփոխելու ուղղությամբ:

Արմեն Կարապետյան անուն-ազգանունը կրող Լիսկայի դրածոն եկավ ընդամենը համալրելու այս խորհրդարանում արդեն իսկ որակական մեծամասնություն դարձող դրածոների, «ֆուտլյարների», կամ, ինչպես սիրում է արտահայտվել «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, «պոլիփետերի» ու «թթվի քարերի» շարքերը: Չորրորդ գումարման խորհրդարանից Հինգերորդ գումարման տարբերությունը հենց նման «ֆուտլյարների» ու «թթվի քարերի» դոմինանտության և քանակական գերակշռման ֆոնին նախորդ գումարման նմանատիպ պերսոնաների համեմատությամբ՝ որոշակի առանձնահատկությունների մեջ է: Տեսնենք, թե որոնք են դրանք:

Ի տարբերություն նախորդ խորհրդարանի՝ այս գումարման «ֆուտլյարներն» առանց բացառության մի յուրահատկություն ունեն. բոլորը` սկզբից մինչև վերջ, անդեմ են: Հասկանալի է, որ անդեմությունը գալիս է հենց ի սկզբանե դրածո լինելու հանգամանքից. բնական է, որ չի կարող հայաստանյան իրականության մեջ խորհրդարանում պատգամավոր գործուղելու քվոտա ունեցողներին շողոքորթությամբ կամ համանման այլ եղանակներով ծառայելու միջոցով մանդատ ձեռք գցածը դեռ մի բան էլ դեմք ունենա: Իհարկե, սա մյուս կողմից խոսում է նաև քվոտա ունեցողների անլիարժեքության բարդույթի կամ ինչ-ինչ այլ դրդապատճառների մասին առ այն, որ նրանք նախընտրում են իրենց հասանելիք մանդատների տեղապահներ նշանակել հենց նման որակ ունեցողներին, ծառայամիտներին, հակառակ պարագայում՝ գոնե որպես բացառություն, կարելի կլիներ մեկ-երկու խարիզմատիկ ուղեղ հայտնաբերել դիմազուրկ «հոտի» մեջ:

Մի առանձնահատկություն ևս, որ ակնառու կերպով տարանջատում է երկու գումարումներն իրենց որակներով: Մի բան, որ անգամ անզեն աչքով տեսանելի է այս խորհրդարանում, դա «ֆուտլյարների»` այս անգամ արդեն մեծամասնական ընտրակարգով խորհրդարան ներմուծվելն է: Եթե նախորդ գումարումների ժամանակ մեծամասնական մանդատները տեղական արտադրության իշխանների կամ իշխանիկների առանձնաշնորհն էր, և գոնե այս առումով մեծամասնական պատգամավորների անգործությունն ինչ-որ տեղ «ներվում էր»՝ հաշվի առնելով այն մեղմացուցիչ փաստարկը, որ ինչ-ինչ, բայց գոնե իր ընտրատարածքում տեղական իշխանիկը ֆինանսական կամ ավտարիտետային ներդրում պահանջող հարցերն ի զորու էր ինքնուրույնաբար լուծել, ապա իշխանիկների քվոտաներին տեղապահ նշանակված նորահայտ «ֆուտլյարների» հաշվով այս առումով որևէ հույս փայփայելն անհույս զբաղմունք է, քանի որ սրանցից շատերն անգամ իրենց տան մեջ չեն կարողանա հարց լուծել: Ըստ այդմ, եթե նախկինում դիմազուրկ և ոչինչ չասող ու ոչինչ չանող պերսոնաները խորհրդարան էին սողոսկում համամասնական ցուցակներով՝ մեծամասնականում տեղերը զիջելով օլիգարխներին, ապա 2012-ից սկսած Հայաստանի հզորները երևի թե այլևս զահլա չանելով հանուն ինչ-որ թվացյալ անձեռնմխելիության պատգամավորի բեռ վերցնել իրենց վրա, նախընտրում են իրենց փոխարեն խորհրդարան գործուղել իրենց վսեմաշուք պերսոնային հավատարմության երդում տվածներին: Իսկ սա հայաստանյան իրականության պայմաններում ավելի քան վտանգավոր երևույթ է, քանի որ համամասնական ցուցակներից նման վարակի տեղափոխումը նաև մեծամասնական դաշտ, սպառնում է հիմնովին արժեզրկել մեծամասնական ընտրակարգ հասկացությունը: Մինչդեռ մեծամասնական պատգամավորը երկրի խորհրդարանում իր ընտրատարածքի ներկայացուցիչն էր, իր ընտրատարածքի խնդիրները կա՛մ անձնապես, կա՛մ՝ հարցի լրջության դեպքում իր լիազորությունների շրջանակում ավելի բարձր մակարդակով ներկայացնելով, լուծողն էր: Ընտրելով մեծամասնակաան պատգամավոր՝ ընտրողը ինչ-որ տեղ ելնում էր նաև այն հանգամանքից, որ տարաբնույթ օրենսդրական նախաձեռնությունների շարքում իր ընտրյալը կթեթևացնի նաև կոնկրետ իր հոգսերը: Հինգերորդ գումարման ցուցակի սանիտարական մաքրման հետևանքով տեղական արտադրության օլիգարխների օքսիդացումն ու նրանց փոխարեն դիմազուրկ կամակատարների ներմուծումը նաև մեծամասնական դաշտ շարքային ընտրողներին, կարելի է ասել, զրկեց անգամ տրիվիալ հարցերը պատգամավորների միջոցով լուծելու հնարավորությունից:

Եթե պետական մակարդակով երկրի խորհրդարանում թույլ է տրվում օրինաստեղծ գործունեության հետ կապ չունեցողների ելումուտը, ապա երևի թե շատ ավելի նախընտրելի է խորհրդանում ունենալ, ասենք, բրենդային հագուկապից մինչև ցուցադրաբար ձեռքին պահած պլատինե ու ոսկե հեռախոսը գեղցի, բայց գոնե քյավառցու համուհոտով ու գոնե դրանով իր տարածաշրջանը ներկայացնող Տիգրան Արզաքանցյան, ով հաստատ իր դուռը ծեծող քյավառցուն առանց օգնության չի թողնի, կամ խարիզմայից զուրկ, բայց պապայի փողերով էլի հարցեր լուծող ու «հարց չկա»-ներ բաշխող Վահե Հակոբյան, Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո), Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյով) ու Սաշիկ Սարգսյան…, քան նրանց փոխարինելու եկած դիմազուրկ «ֆուտլյարների» հավաքածուն (պատահական չէ, որ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանն իր՝ Հինգերորդ գումարման Ազգային ժողովում չլինելը բացատրում է առաջին հերթին խորհրդարանի մակարդակի անկմամբ. «գայի ԱԺ, որ ըտենցների հետ ի՞նչ անեի» տրամաբանությամբ):

Ի՞նչ կարող են տալ կամ ի՞նչ են տալիս Հինգերորդ գումարման խորհրդարանի մանդատները զավթած պնակալեզները: Պատասխանը մեկն է՝ ոչինչ:

Արմեն Կարապետյան' հաստատ ո՛չ օրենք գրելու ու ճառ ասելու հետ գործ կունենա, ո՛չ էլ գոնե իր նախորդի նման հարց կլուծի. ամենաշատը, որ կարող է սույն անձնավորությունն անել, Լիսկային՝ իր երբեմնի հզորության հիշողությունները վառ պահելու հնարավորություն տալն է մշտական խոնարհումների ու երախտագիտության ցույցերի միջոցով' թե ի~նչ տղա էր Սուրիկ Խաչատրյանը մինչև վերջին մարդասպանությունը, որ մեկի փոխարեն միանգամից երկու մանդատ կարողացավ ձեռք գցել:

Ստյոպա Սաֆարյանի հետ համեմատության որևէ եզր չունեցող, բայց նրան կրած տղա Ռոբերտ Սարգսյան, ում անուն-ազգանունը որևէ մեկին որևէ բան ասել չի կարող, եթե դրա կողքին չհնչի «Տարոն Մարգարյանի աներձագ» կախարդական պարոլը : Ինչո՞վ է աչքի ընկնում աներձագը երկրի խորհրդարանում: Բնականաբար, ոչ մի բանով, բացի «թթվի քարի» նման իր տեղը վեր ընկնելուց: Ի դեպ, նույն հատկությունը' տվյալ դեպքում հենց «թթվի քար» աշխատելն է երկրի խորհրդարան բերել նաև աներձագի հետ նույն օրը պատգամավորի մանդատ ձեռք գցած Արման Սահակյան անուն-ազգանունով հաջորդ անդեմ մեծամասնականին, ինչն արդեն խոսում է այն մասին, որ բոլորովին կապ չունի, թե ով է այս կամ այն «ֆուտլյարին» խորհրդարանական ուղեգիր տվողը' անգրագետ ու հանցագործ Լիսկան, թե՞ գրագետ Միքայել Մինասյանը: Հատկապես, որ դատելով Մինասյանի կողմից Ազգային ժողով ներմուծված մեկ-երկու այլ պատգամավոր կոչվողների, ֆուտլյարությունն այստեղ արդեն համախտանիշի պես մի բան է:

«Ֆուտլյարների» շարքն ավելի քան երկար է' Կարեն Սարիբեկյան, Նահապետ Գևորգյան, Հայկ Գրիգորյան, Հրանտ Գրիգորյան, Արմեն Ավետիսյան, Արմեն Բաբայան, Կարեն Բոթոյան, Հրանտ Դավթյան, Ստեփան Դեմիրճյան, Սամվել Ֆարմանյան, Հայկ Խաչատրյան, Կարո Կարապետյան, Մուշեղ Պետոյան, Ռուբեն Սադոյան, Տիգրան Ստեփանյան, Նաիրա Կարապետյան, Մարինե Մարաբյան, Դավիթ Քոչարյան, Ռուբեն Հովսեփյան, Վրեժ Մարկոսյան, Արագած Ախոյան, Արայիկ Աղաբաբյան, Բազմասեր Առաքելյան, Աշոտ Արսենյան, Արկադի Համբարձումյան, Աբրահամ Մանուկյան, Մելիք Մանուկյան,Սպարտակ Մելիքյան, Արշակ Մխիթարյան, Արմեն Մխիթարյան, Մնացական Մնացականյան, Առաքել Մովսիսյան, Ռուզաննա Մուրադյան, Կարինե Պողոսյան, Արտակ Սարգսյան, Մերուժան Սիմոնյան, Հովհաննես Սոֆոյան, Արթուր Ստեփանյան … , որոնց մեջ, հնարավոր է, մեկ-երկու բացառություններ գոնե գտնվեն: Օրինակ, նույն «ֆուտլյարի» կատեգորիայի ներկայացուցիչ է նաև թիվ 8 ընտրատարածքից գործուղված պատգամավորը: Երբ Կորյուն Նահապետյանը դարձավ պատգամավոր, բոլորի համար էլ պարզ էր. մեծամասնական մանդատ ստացողը Սամվել Ալեքսանյանն է. քանի՞ ձայն կարող էր այս տարածքից տանել Նահապետյանը կամ քանի՞ հոգու հարց կարող էր լուծել, եթե չլիներ հայաթից հայաթ անցնող, նարդի խաղացողներով թաղերը կաշառող ու խաթր շահող Լֆիկ Սամոն: Բայց, ի տարբերություն խորհրդարան գործուղված մյուս «ֆուտլյաների», Նահապետյանը կարողացավ անգամ խարիզմայի բացակայության, շողոքորթության նրբերանգներ պարունակող մեղրածոր ելույթների, ակտիվության ու աշխատանքի միջոցով սևերես չանել առանց այն էլ երեսի վրա մաքուր տեղ չունեցող իր բարերարին:

Իսկ հիմա փորձենք մի փոքր ընդհանրացնել և հասկանալ, թե ինչու՞ է ամենաբարձր մակարդակով (համամասնական և մեծամասնական ցուցակները' որպես աքսիոմա, ձևավորվում են ոչ թե համապետական փակ գաղտնի քվեարկությամբ, այլ համապատասխան կաբինետներում) և հետևողականորեն ոտի տակ տրվում օրենսդիր իշխանության հեղինակությունը: Ինչու՞ են քաղաքական դաշտ թողնվում գեղցիները, շողոքորթները, դիմազուրկները, նրանք, ովքեր անկարող են անգամ հանապազօրյա հարցերի հետ կապված ինքնուրույն միտք արտադրել, ուր մնաց թե՝ պետության օրենսդրություն մշակեն: Սեփական ուղեղ ու դիրքորոշում ունեցող և, բնականաբար, քծնանքի նկատմամբ նողկանք զգացողները, որ գոնե մի քիչ խարիզմա ունենան, չկա՞ն' մեռե՞լ են, արտագաղթե՞լ, հնարավոր չէ՞ ներկրել, թե՞ պարզապես այս կատեգորիան կարող է չհամակերպվել գորշության հետ և որոշ ճշմարտություններ արտաբերել, որոնք կարող են շախմատ խաղացողների պլանների մեջ չմտնել: Եվ նման իրողությունների պայմաններում մարդիկ դեռ վրդովվում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը' ՀՀ-ի իրական խազեինը, ում զեկուցվում է իր գուբերնիայի, բնականաբար, իրական վիճակը (խազեիններին ոչ ոք չի համարձակվի ստել և կեղծ տվյալներ ներկայացնել), կարող է քամահրանքով արտահայտվել Հայաստան պետության վերաբերյալ այն դեպքում, երբ նույն Ռուսաստանի Դաշնությունում թույլ է տրվում որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ հանդես գալ տասնյակ տարիներ Մոսկվայում ապրելով ականջներն այդպես էլ գոնե թերխաշ չեղած գեղցու, որ անկարող է ոչ միայն հոդաբաշխ երկու նախադասություն արտաբերել, իր կերպարով հարգանք ներշնչել իր ներկայացրած ազգաբնակչության հանդեպ, այլև հենց ինքն իրենով արդեն իսկ առիթ է տալիս քմծիծաղով վերաբերվել թե՛ ինքն իրեն և թե՛ իր ներկայացրած ժողովրդին: Ինչու՞: Որովհետև Արա Աբրահամյանի պարագայում դարձյալ նույն սկզբունքն է գործել. ռուսական շրջանակներ մուտքի ուղեգիր վերջինս ստացել է դարձյալ դիմազրկության, իր անգրագիտությամբ մեծավորներին զվարճություն պատճառելու շնորհիվ:

Իսկ ինչու՞ է ՀՀ անկախ պետությունը հանդուրժում, որ իր միլիոնանոց համայնքը շարունակի ներկայացնել գեղցին' իր վրա ռուսների փռթկոցն անխափան դարձնելու նպատակո՞վ, թե՞ ներքին բովանդակություն ունեցող ու ռուսերենին փոքրիշատե տիրապետող մեկին գտնելը կամ գոնե իրենից բան ներկայացնողին ռուսերեն սովորեցնելն է անհնարին մի բան… Պատասխանը մեկն է՝ պետությունը, որը խայտառակություններ է հանդուրժում իր օրենսդիր կամ գործադիր մարմիններում, անկարող է այլ իրողություն հաստատել իրենից դուրս գտնվող հարթությունում: Իսկ թե խորքային ի՞նչ նկատառումներից ելնելով է նման հանդուժողականություն թույլ տրվում, արդեն մնում է ընդամենը ենթադրություններ անել, որոնցից շատերը ավելի քան վտանգավոր իրողություններ կարող են պարունակել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված