Լուժկովը կներկայանա դատարան
Ռուսաստան
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը ռուսական լրատվամիջոցներին է փոխանցել, որ ինքը կներակայանա Մոսկվայի դատարան «Մոսկվայի բանկ»–ի գործով ՌԴ Ներքին գործերի նախարարության սահմանած ժամկետներում։
Интерфакс լրատվական գործակալությանը նախկին քաղաքապետը հայտնել է, որ իր դեմ քաղաքական պատվեր է իրականացվում։ Այն հարցին, թե արդյոք նրա կինը իր հետ միասին չի ներկայանալու դատարան, Լուժկովը պատասխանել է, որ իր կինն ինքնուրույն մարդ է և դա նրա որոշումից է կախված։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հայատարարություն էր տարածել, որ պատրաստվում է Լուժկովի և նրա կնոջ՝ Ելենա Բատուրինայի դեմ միջազգային հետախուզում հայտարարել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)