Տոնդ շնորհավոր, ՈՒՍՈՒՑԻ՛Չ
Բլոգոսֆերա
«Սիրելի ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնի առթիվ: Մաղթում եմ ամուր առողջություն, ամենակարևորը ամուր նյարդեր, նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական աննահանջ աճ և իհարկե աշխատավարձի բարձրացում: Այս տարվանից ես էլ եմ համալրել Ձեր շարքերը ու թեև գիտեի ինչ բարդ ու դժվարին աշխատանք եք անում, բայց այժմ ամեն ինչ զգում ու տեսնում եմ սեփական օրինակով: Ուսուցչի աշխատանքում ամենակարևոր հանգամանքներից մեկը գնահատանքն է, որ նա ստանում է իր աշակերտների կողմից. շատերին հենց դա է կապում դպրության ու դպրոցի հետ: Շատ ասելիք կա, բայց միայն կավելացնեմ, որ շնորհակալ եմ իմ լավ ուսուցիչներին, որոնցից շատ բան եմ սովորել ու պարտական եմ նրանց:
Տոնդ շնորհավոր, ՈՒՍՈՒՑԻ՛Չ»։
Գրառումը` Արսեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն