Թուրքիան պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին
Թուրքիա
Թուրքիան Սիրիայի հետ սահմանակից շրջաններում սկսել է բաժանիչ պատի շինարարության աշխատանքները այդ երկրից ներթափանցող ներգաղթյալների հոսքը կանխելու համար. հայտնում է CNN Turk-ը:
Համաձայն հեռուստաընկերության տվյալների` պատի բարձրությունը կազմելու է 2 մետր:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման վարչության պետ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ իրենց երկրում բնակվում է 300 հազար սիրիացի փախստական, որոնցից 181 հազարը բնակվում է թուրք կառավարության կողմից կառուցված փախստականների ճամբարներում: Դրանից բացի` ավելի քան 100 հազար փախստական բնակվում է Թուրքիայի սահմանամերձ գավառների բնակավայրերում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)