«Գրողների միություն» ունենք, որ աշխարհը չունի
Բլոգոսֆերա
«Գրողների միություն» միություն ունենք, որ աշխարհը չունի...
Հիմա կասեք «քեզ ինչ եղավ»...
Եղել է, էղել...
Ձեռքիս է «Ժամանակակից Հայ գրողների ստեղծագործությունների ժողովածուն»:
...Անգլերեն լեզվով: Բա չգիտեք,որ խեղճ աշխարհը որքան է սպասել այս տպագիր գրքին: Որքան հերթեր էին գոյացել, որ այս գլուխգործոցը գնեն: Խեղճ թարգմանիչները, բա քանի օր ու գիշեր են անցկացրել, որ այս ամենը թարգմանեն:
Իսկ դուք ասում էք, թե «Փող չկա...»: Գրազ կգամ, որ սա ամենաթանկարժեք գիրքն է: Խոսքս շուկայական գնի մասին է` ինքնարժեքի... Չէ, լավ է, որ մեր թարգմանիչները ինչ որ հոնարար են ստացել, բայց ասացեք խնդրեմ, թե այս գիրքը ո՞վ է կարդալու:
Հետաքրքիրը նաև հայ գրողներն են: Հայտնի անունների կողքին կարող ես տեսնել նաև անհայտների ու կիսահայտնիների: Այդ տարածքում, միայն ինձ շատ հետակրքիր է, թե մի «պոետուհի». կա, որ Է տառը խառնում է Ա տառի հետ, նրան ինչպես են թարգմանել անգլերեն...»։
Հայկ Հովսեփյանի ֆեսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն