«Ամենի գոյության հիմքում հենց հեղափոխություն է»
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չգիտես թե որտեղից կա կարծիք, որ հեղափոխությունը դա միայն արյուն է, որ վատ բան է, չնայած արյուն ավելի շատ թափվում է, երբ հեղաոփոխություն չկա: Իրականում ամենի գոյության հիմքում հենց հեղափոխություն է: Բնության մեջ դրված է հեղափոխության անհրաժեշտությունը, որպես գույության պարտադիր պայման: Հնից անցումը դեպի նորը դրված է, նույնիսկ մեր հավատքի հիմքում: Հիսուսը մեծ հաշվով նաև իր ժամանակների հեղափոխականն էր, չէ որ նրա ուսմունքը գույութուն ունեցող համկարգը փոխեց և համակարգը նրան դրա համար խաչեց: Հրեաները մինչ օրս նրա մասին խոսելիս ասում են, որ նա ուղղակի ըմբոստացած ռաբբի էր: Մենք ըմբոստ սրտեր ունեցողների պակաս ունենք: Երիտասարդները այսօր մտածում են, թե ինչպես համակարգի մի մասնիկ դառնան ու մի բան էլ իրենք փախցնեն և գնում դրա համար ամեն ինչի: Եվ իրենց ճանապարհին այդ համակարգին սերտաճած մարդիկ խելացի ու կարդացած թվալու համար հաճախ մեջբերում են Ֆիդելի, Գանդիի, Դալիի, Հալիլեի և էլի ու էլի շատ ու շատ անհատների անուները, որոնք հիշվում են ու կարծրատիպ են դարձել առաջին հերթին իրենց համակարգի դեմ գնալու շնորհիվ: Հասկացեք, ես կոչ չեմ անում գնալ դեպի քաոս և հրաժարվել համակարգված ու ճիշտ գործող համակարգներից, բայց այդ համակարգերը հնարավոր են և օգտակար միայն, երբ դու ամեն վայրկյան հնարավորութուն ունես այն փոխելու և ունես այդ ըմբոստ սրտեր ունեցողներին , որոնք կգնան համակարգի դեմ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն