Բացառիկ լուսանկարներ. թե ինչպես են թաթարները խեղաթյուրել պատմությունը (ֆոտո)
Բլոգոսֆերա
Խաչատուր Դադայանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԹԱԹԱՐՍՏԱՆՈՒՄ մի կայքէջ կա՝ azeriland.com, տեսեք ինչ են զետեղել: 1-ին լուսանկարում թուրքական բանակի մուտքն է Բաքու՝ 1918թ. սեպտեմբերի 15-ին: Բնականաբար՝ ոչ մի խոսք, որ մինչև նոյեմբերի 30-ը թուրքերն ու թաթարական խուժանը կոտորեցին 30.000 անմեղ, անզեն հայ: 2-րդ լուսանկարի տակ գրված է՝ «Հայ միլիոնատերեր, որոնք հարստացել են Բաքվի նավթով»:

Միայն շարքի 1-ինը՝ Լիանոսյանն է ճիշտ, 2-րդը Պողոս Նուբարն է՝ գրված Մանթաշև, 3-րդը Արշակ Ղուկասյանի փոխարեն գրել են Պողոս Ղուկասյան: Հիմա նայեք 3-ին. թաթարները մինչև բոլշևիկյան հեղափոխությունն ունեցել են ընդամենը 3 նավթարդյունաբերող, դրանցից մեկը այստեղ պատկերված Թաղիևն է: Մակագրությունն է.«Հաջի Թաղիև. նա բարի հետք է թողել ադրբեջանական ժողովրդի սրտում»:

Սրանք իրենց պատմությունն էլ չգիտեն, այլապես ամոթից գետինը կմտնեին: Էս Թաղիևը մի մինուճար որդի ուներ, որը հիվանդացավ: Հայ բժիշկն ասաց, որ պետք է տանել Շվեյցարիա: Իմանալով, որ 50.000 ռուբլի պիտի ծախսի, թաթարը հրաժարվեց, տղան էլ մեռավ: Ահա այս մարդն է «բարի հետք թողել ադրբեջանական ժողովրդի սրտում»:

Սրանց զավակներն իրենց համար ոչինչ են, դրա համար էլ մեզ պատերազմով են սպառնում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն