««Արմենիա-Մարիոթը», աչքիս, դառնում է պաշտոնաթող սյունեցիների շտաբ-բնակարան...»
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
««ԱՐՄԵՆԻԱ-ՄԱՐԻՈԹԸ» աչքիս դառնում է պաշտոնաթող սյունեցիների շտաբ-բնակարան... Պաշտոնանկ լինելուց հետո Սյունիքի նախկին մարզպետ Լիսկան էր այստեղ հանգրվանում, իսկ այսօր էլ վայրէջք կատարեց Լոնդիկը... Ու էնպես հայտնվեց, ոնց որ Կարլսոնը՝ տանիքից... Ու շատ էլ ժողովրդավար էր, մի անթրաշ մարդու կանչեց՝ «Բարև, ապեր»... Կանչելը քիչ էր, մի հատ էլ բանվորագյուղացիական պաչ արավ՝ մոռանալով, որ դեռ երեկ իր մարզպետարանում քայլում էր ուռած-փքված, իրեն գյուղապետերով ու մարզպետարանային պաշտոնյաներով շրջապատած, անմերձենալի ու անհասանելի...
Լավ, հրաժարական տվեց, պաշտոնանկ եղավ, բայց էդ թանկարժեք ռեստորանը հիմա ո՞նց է աշխատելու, չէ՞ որ Լոնդիկը ողջ Արարատի մարզին պարտադրում էր ծնունդները, կնունքները, հարսանիքները, վերջին զանգի արարողություններն այդ ռեստորանում անել...
Մի վատ միտք ծագեց գլխումս, չլինի՞ Լոնդիկն ու Լիսկան որոշել են Արմենիա-Մարիոթն առնել..»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն