«Ցանկացած պայքարում, որտեղ ակտիվիստները հաջողության չեն հասնի, դա պետության ամոթն է»
Բլոգոսֆերա
Վարդան Հակոբյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր մի քանի անգամ լսեցի, որ ակտիվիստները պարտվեցին շուկայի գործում, հետո ակտիվիստները պարտվեցին գազի գործում, ակտիցիստները պարտվում են թեղուտի գործում, ու լիքը տեղեր ակտիվիստները պարտություններ ունեն: Այս բառերը ցավոք երբեմն հնչում են մարդկանց շուրթերից, որոնք գոնե ինձ վրա բանական մարդու տպավորություն են թողել:
Այդ փսևդոբանականներին թվում է ակտիվիստների տրամադրության տակ Հռոմեական լեգիոններ կան ու նրանք պարտվում են ինչ որ ցեղախմբերի հետ մարտերում: Կամ դրանց թվում է, որ ակտիվիստ ասածը հատուկ մասնագիտություն է, ու նրանց պարտականությունը սեփակամ կյանքը վտանգելով իր սոցիալական պահանջների համար բռնապետության դեմ կռիվ տալն է: Վստահ եմ որ այդ բուսակերպներից կկարդան գրառումս...Դե հիմա լսեք..
Ցանկացած պայքարում որտեղ ակտիվիստ կոչված նվիրյալները հաջողության չեն հասնի, դա ձեր և պետության ամոթն է, որովհետև հենց այդ նվիրյալներն են ազգիս սերուցքն ու դեմքը, ոչ թե դեմագոգ բազմոցագետներն ու հանցագործ իշխանությունները»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն