Մերկելը պահանջում է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ
Իրան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դիմել է Եվրախորհուրդ Իրանի հանդեպ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու պահանջով, քանի որ Իրանը չի ցանկանում կարգավորել միջուկային ծրագրի հետ կապված վեճերը։ Այդ մասին Մերկելը հայտնել է այսօր՝ «Passauer Neue Presse» պարբերականին տված հարցազրույցում։
«Այն ամենը, ինչը մենք լսում ենք Իրանից, միայն նպաստում է մեր անհանգստության աճին»,– ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ «Եվրախորհրդի համար դա կարող է նշանակել միայն մեկ բան. մենք պետք է ուժեղացնենք քաղաքական ճնշումը Իրանի վրա»,– շեշտել է նա։
Մերկելը նշել է, որ Գերմանիան «հստակորեն կանգնած է Իսրայելի կողքին»։ Սակայն, նրա կարծիքով, իրանյան միջուկային ծրագիրը վտանգ է ներկայացնում ոչ միայն Երուսաղեմի, այլ նաև ողջ աշխարհի համար։ «Այդ է պատճառը, որ մենք համաձայնության ենք եկել նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում, որին, սակայն, չեն ցանկանում միանալ Չինաստանն ու Ռուսաստանը», – հայտարարել է կանցլերը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ