«Խորհրդային կարգերի ներկայությունը կտեսնեք Հ1-ում»
Բլոգոսֆերա
Սմբատ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«(ըստ Հանրային հեռուստատեսության սեմիոտիկ կառույցի)
Մի քանի դիտարկումով, փաստեմ, որ Խորհրդային կարգերի վերադարձը չի արտահայտվում միայն Մաքսային միության անդամակցմամբ: Դրա ավելի վառ վերադարձ-ներկայությունը կտեսնեք Հանրային հեռուստաալիքի նշանային հեռապատկերում: Այսպես՝ առաջին բանը, որ նկատելի է, դա աջ անկյունում տեղակայված 1-ն է, որը մի անգամից ուշադիր նայողին (հեռուստադիտողին) տեղափոխում է ռուսական ալիքների նշանային դաշտը (այս մասին իր դիտարկումներն ունեն և Լիլիթ Գալստյանը, և շատերը): Մյուս կողմից՝ ունենք նոր ֆիլմ՝ Վերջին Մոհիկյանը, ընդ որում՝ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ !!!! Քիչ է, որ ռուսերեն է, Թոխատյանի հերթական տափակություններով հայի ծիծաղելի, խրտվիլակային, հետամնաց ու նման կերպարն է առաջին պլանում՝ ռուսական խելացի, առաջադիմական բարեհոգի և նման կերպարների կողքին... Եվ վերջապես՝ Ց. Պասկալևայի նոր հաղորդումը, կրկին ՌՈՒՍԵՐԵՆ... Նկատենք, որ Պասկալևայի դեմ չէ գրածս, այլ հայկականի ակնհայտ ռուսաֆիկացմումն է ինձ անհանգստացնում:Ընդ որում՝ այս անգամ ՌՈՒՍԵՐԵՆԸ վերադառնում է Պասկալևայի միջոցով (Արցախի հետ ունեցած նրա կապը պետք է անմեղության քողով կազմակերպի վերադարձը ռուսականության):
Առայժմ այսքանը - ժամանակ չունեմ ամբողջ հաղորդաշարը դիտել, որպեսզի նշանային այլ ծավալումներ ևս առանձնացնեմ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն