Ինչու են չարախոսում հեռուստաընկերությունների մասին
Բլոգոսֆերա
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ երկու հարցի մասին խոսել, որոնք վերաբերում են իմ գործընկերներին: Սկսեմ լավ լուրից:
Արմենիա հ/ը ակցիա է սկսել, որով աջակցելու է սիրիահայ գործարարներին, որոնք վերադարձել են հայրենիք և պատրաստվում են գործունեություն ծավալել Հայաստանում և Արցախում: Բոլոր ցանկացողները կարող են դիմել Արմենիա հ/ը-թյուն:
Իսկ հիմա ուզում եմ խոսել հանրայինի մասին: Մի քանի օր առաջ հանրայինը հայտարարեց իր նոր եթերաշրջանի մասին: Ես ուշադիր հետևում եմ հաղորդումներին. տեսել եմ և լավը, և վատը: Բայց այն ինչ կատարվում է վերջին երկու օրը կայքերում, այլ բան քան պլանավորված ակցիա կորել չեմ կարող: 6-7 ամիս շարունակ պնդում էին, որ հանրայինը դառնալու է ԿՎՆ, ռուսականացված ալիք և այլն: Հիմա, երբ տեսան որ նման բան չկա, ավելին, կան բազմաթիվ կրթական, պատմամշակութային և ինտելեկտուալ հաղորդումներ, եթերի լեզում երբևէ այսքան մաքուր չի եղել, սկսել են տարբեր «աբիժնիկների» միջոցով կպնել մանր-մունր հարցերին: Գոնե ինձ ծանոթ է նման տեխնոլոգիան: «Աբիժնիկներն» են մեղք՝ հերթական անգամ օգտագործվելու են ու շպրտվեն: Իսկ ոռնոցը մի երկու օրից կանցնի, որովհետև տակը բան չկա»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն