Դավադրություն Հռոմի պապի դե՞մ
Աշխարհ
Իտալական ԶԼՄ–ների հաղորդմամբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի դեմ դավադրություն է կազմակերպվում:
Այս մասին է գրված Կոլումբիայի կարդինալ Հոյոսի ուղարկած փաստաթղթում, որտեղ նույնիսկ նշվում է, որ Հռոմի պապը կմահանա 12 ամսից։
Վատիկանի մամլո ծառայությունը հորդորել է լրագրողներին «սենսացիոն տեղեկատվությունը» լուրջ չընդունել: «Սա բացարձակ անհեթեթություն է, և ընդհանրապես պետք չէ լուրջ ընդունել: Դա խելագարություն է»,- ասել է Պապի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդը:
Այժմ Բենեդիկտոս XVI-ը, որի 85-ամյակը լրանալու է այս տարի, պատրաստվում է այցելել Մեքսիկա և Կուբա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ