Հունաստանի կառավարության չորս անդամներ հրաժարական են տվել
Աշխարհ
Հունաստանի տրանսպորտի նախարար Մակիս Վորիդիսն ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ի նշան կառավարության կողմից բյուջետային ծախսերի կրճատման նոր միջոցառումների դեմ բողոքի։
Բացի այդ, հրաժարականի դիմումներ են ներկայացրել կառավարության երկու անդամներ՝ գյուղատնտեսության փոխնախարարը և առևտրի փոխնախարարը։ Կառավարության երեք անդամներն էլ ներկայացնում են «ЛАОС» կուսակցությունը։
Բացի այդ, հունական պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել արտգործնախարարի տեղակալ Մերիլիս Քսենոյանակոպուլոն։ Հունաստանի ազգային միասնության կառավարությունում վերջինս ներկայացված է եղել սոցիալիստների կողմից, հաղորդում է «Интерфакс»–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ