«Մեր երկրում նորակառույց անմարդաբնակ բնակարնների թիվը ճիշտ այնքան է, որքան անտունների թիվը»
Բլոգոսֆերա
Հովիկ Աֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանյան ժողովրդական վիճակագրության տվյալներով երկրում նորակառույց անմարդաբնակ բնակարնների թիվը ճիշտ այնքան է, որքան երկրում անտուննների թիվը: Վերջիններս' տուն չունեն, առաջինները` տեր չունեն...
Նույն վիճակագրության մեկ այլ տվյալներով Հայաստանում երկու և ավելին բնակարան ունեցողների թիվը ճիշտ այնքան է, որքան վարձով ապրողների թիվը. առաջինները մոռանում են իրենց տներում պահվող իրենց գույքի մասին, երկրորդները սարսափով են հիշում' "տան վարձի" օրերը...
Հայաստանում կան տներ, որոնք դատարակ են, և մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն այդ տների հետ, հայտնի էլ չի, թե ովքեր կապ ունեն այդ տների հետ, ումն են դրանք, երևի ոչ մեկինը:
Աշխարհում չկա ավելի տխուր տեսարան, քան տունը, որն անտեր է, աշխարհում չկա ավելի տխուր դեմք, քան նրանն, ով տուն չունի: Դրա համար Հայաստանը տխուր երկիր է, և այդ տխրությունը թափվում է հատկապես երեկոյան ժամերին' անտեր տների խավար լուսամուտներից և փողոցում թափառող' տառապանք-դեմքերով շրջմոլիկներից, այդ տխրություննն ամենուր է, անգամ այնտեղ, որտեղ ծաղիկներ են վաճառում, հատկապես այդ տեղերում, որովհետև Երևանում ծաղիկ շատ չեն գնում, որովհետև Երևանում մոռացել են ծաղիկ գնելը...
Ի դեպ, Երևանում ծաղիկների թիվը գերազանցում է ընտանիքների ու սիրահարների թվին: Մեր քաղաքում քիչ են սիրահարվում, մեր քաղաքում քիչ ընտանիքներ են որոշում մշտապես ապրել, մեր քաղաքում ծաղկավաճառները հաճախ, օրվա վերջում կանգնում են իրենց' թոշնած ծաղիկների առջև...»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն