Շվարցնեգերն ու Ստալոնեն հայտնվել են հիվանդանոցում
Աշխարհ
«Երկաթե Առնիի» բլոգում հայտնվել է մի նկար, որում Շվարցնեգերն ու Ստալոնեն պառկած են հիվանդասենյակում՝ կողք կողքի:
Պարզվում է, որ համաշխարհային կինոարվեստի գերաստղերն ակնհայտորեն չեն հաշվարկել իրենց ուժերը նոր՝ «Գերեզման» ("The Tomb") ֆիլմի նկարահանման ժամանակ և վնասվածքներ ստացել վերջին տեսարանում նկարահանվելիս:
«Տերմինատորի» և «Ռեմբոյի» միաժամանակյա հոսպիտալացումը միանշանակ գովազդ չէ: Լուսանկարում պարզ երևում է, որ երկուսն էլ պառկած են հիվանդասենյակի մահճակալներին՝ մինչ գոտկատեղը մերկացված և սավաններով ծածկված:
Կինոդերասանների մարմինները միացված են տարբեր բժշկական սարքավորումների, իսկ Շվարցնեգերի ուսը վիրակապված է: Ստալոնեի ողջ մարմինը դաջվածքներով է պատված, որոնք հավանաբար արվել էին ֆիլմի համար և չէին էլ հասցրել մաքրել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ