«Հետաքրքիր մուտիլովկաներ արեք, որ քեֆս բերի». Նարեկ Մալյանը` իր անձի շուրջ բամբասանքների մասին
Բլոգոսֆերա
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«շնորհակալ եմ բոլոր այն ռուսկայիզիչնի լնգուլավազներից, ովքեր չնայած իրենց զբաղեցրած պաշտոններին ամբողջ օրը վատնում են նվաստ անձիս շուրջ բամբասանքներ և դավադրություններ մոգոնելով։ Վիրավորված եմ, որ նրանց կողմից իմ շրջապատ ներմուծված շպիոնները ցածրակարգ են՝ մեկը ղումարբազ էր, մյուսը ավտոյի դալալ դուրս եկավ... Ես հատուկ վերաբերմունք եմ պահանջում իմ հանդեպ, որակական փոփոխություններ եմ ուզում.... մի քիչ էլ ինտրիգը ավելացրեք խնդրում եմ։ Ասենք տարածեք, որ ես իմ գործից ոչինչ չեմ հասկանում։ (չնայած էդ արդեն անում եք), կամ խորացեք ավտոյիս համարների մեջ (Էդ արդեն արել եք)
հետաքրքիր մուտիլովկաներ արեք, որ քեֆս բերի։
Ձանձրանում եմ լնգուներ ջան… ձանձրանում եմ, իսկ ես մահից չեմ վախենում. ես վախենում եմ ձանձրալի կյանքից…»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն