«Չորրորդ ինքնիշխանություն». Տարոն Մարգարյանը կոնսենսուսի է եկել Ռուբեն Հայրապետյանի հետ
Հայկական Մամուլ
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետարանն իր գերատեսչության ներքո գտնվող կրթության վարչությանը ստիպողաբար «առաջարկել» է բոլոր տեսակի դպրոցներին՝ հանրակրթական, երաժշտական եւ այլ, ինչպես նաեւ մանկապարտեզներին, հրահանգել իրենց բանկային հաշիվները տեղափոխել «Զարգացման հայկական բանկ»։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ բանկը պատկանում է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրեպատյանին եւ ոմն Մխեյանի։
Թերթը նշում է, որ սա կարող է լինել առաջիկա նախընտրական գործընթացների պայմանավորվածությունների շրջանակներում։ Բանն այն է, որ Ավան համայնքից մեծանասնական ընտրակագրով առաջադրվելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մանկության ընկերը։ Մինչ այժմ այդ ընտարատարծքից պատգամավոր էր «նշանակվել» Ռուբեն Հայրապետյանը։ Թերթի տեղեկություններով` մեծ դժվարությամբ, բայց այնուամեյանիվ, Տարոն Մարգարյանն ու Հայրապետյանը կոնսենսուսի են եկել այս հարցում։ Թերթի աղբյուրը փոխանցմամբ՝ պայմանավորվածություն ձեռքբերելու ժամանակ քննարկվել է նաեւ կրթական օջախների բանկային հաշիվները Հայրապետյանի բանկ տեղափոխելու հարցը։ Կողմերը, ինչպես երեւում է, համաձայնության են եկել։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ